Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Աքիլեսյան գարշապարը...

Աքիլեսյան գարշապարը փոխաբերա-կան արտահայտություն է, որը նշանա-կում է խոցելի տեղ: Այն հետհոմերոսյան առասպել է և փոխանցվել է հռոմեացի գրող Գիգինից: Անվանումը առաջացել է ծովերի դիցուհի Թետիսի ու Հին Հունաս-տանի հերոս Պելևսի ամուսնությունից ծնված մեծ հերոս Աքիլեսի անվանու-մից, որին մահ էին կանխագուշակել Տրոյայի պարիսպների տակ: Որդուն մա-հից փրկելու նպատակով դիցուհի Թե-տիսը նրա կրունկներից բռնած ընկղմում է ստորջրյա Ստիքս գետի ջրերի մեջ, որից նրա մարմինը անխոցելի է դառ-նում և միակ խոցելի վայրը Աքիլեսի մարմնի վրա մնում է գարշապարը: Տրո-յական պատերազմի ժամանակ Ապոլոնը Ալեքսանդրի նետը ուղղում է հենց Աքի-լեսի գարշապարի վրա, որից հետո էլ նա մահանում է:
«Աքիլեսյան գարշապար» արտահայտու-թյունը օգտագործում են ինչ-որ մեկի թույլ, «ցավոտ» կողմը նշելու համար: Այդ կողմը կարող է լինել ինչպես ֆիզիկական այդպես էլ բարոյական: