top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Բաբիզմ


Բաբիզմը (արաբերեն՝ դարպաս) 19-րդ դարի կեսերին իսլամի ներսում առաջացած հոսանք է, որի հիմնադիրը Սայիդ Ալի Մուհամեդ Շի-րազին է: Օգտագործելով իսլամում մեսիայի՝ մահդիի մոտակա գալստյան մասին ուսմունքը՝ 1844 թ. Ալի Մուհամեդը իրեն հայտարարեց Բաբ, այսինքն աստվածության մարմնացում, աստվածային հայտնության դարպաս, միջ-նորդ աստծո և մարդկանց միջև: Բաբիզմի սկզբունքը Ալի Մուհամեդը շարադրեց «Բե-յան» (Հայտնություն) գրքում: Նա ուսուցանում էր, որ իր հայտնությունը նոր հայտնութենա-կան գործընթացի սկիզբն է, որը կբերի իսլամի տարածման ավարտին ու կվերսկսվի դա նոր փուլով: Նա ուսուցանում էր, որ շիա իսլա-մում օգտագործվող «հարություն», «Դատաստանի օր», «դրախտ», «դժոխք» տերմիննե-րը ունեն սիմվոլիկ նշանակություն: Նա պնդում էր, որ «Համբարձում» նշանակում է նոր հայտնության երևան գալը, իսկ «մեռյալներից հարություն»՝ կրոնից հոգևոր առումով շեղվածների վերազարթոնք: Նրա ստեղծած համակարգը ոչ թե իսլամի բարեփոխում էր, այլ յուրահատուկ նոր տիպի կրոնական ուսմունք: Հիմնադրումից կարճ ժամանակ անց Իրանի ղեկավարությունը դաժան միջոցներով ու գնդակահարություններով (որոշ տվյալ-ներով սպանվեցին 20 հազար հետևորդներ) ճնշեց բաբիզմի ուսմունքի հետևորդներին, սակայն բաբիզմը վերջիվերջո հանգեցրեց բահայական կրոնի հիմնադրմանը:

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page