top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Բարդուղիմեոսյան գիշեր


Բարդուղիմեոսյան գիշերը (ֆր.՝ massacre de la Saint-Barthélemy - Սուրբ Բարդուղիմե-ոսի սպանդը), հուգենոտների զանգվածային սպանդի օրն է, որ իրականացվեց 1572 թվականի օգոստոսի 24-ի գիշերը, Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին Ֆրանսիա-յում, հուգենոտների ռազմական և քաղաքական առաջնորդ ադմիրալ Գասպար Կոլինյու դեմ կատարված մահափորձից երկու օր անց։ Ըստ տարբեր գնահատականների՝ զոհվեց շուրջ 30.000 մարդ։

Ավանդաբար համարվում է, որ Բարդուղիմեոսյան գիշերը հրահրվել է Եկատերինա Մե-դիչիի՝ ֆրանսիական թագավոր Կառլոս IX-ի մոր կողմից, իր իտալացի խորհրդատուների ճնշման ներքո, որոնցից էին Ալբեր դե Գոնդին և Լոդովիկո Գոնզագան։ Ասվածը չի ապա-ցուցվել որևէ պատմաբանի կողմից։ Ամենայն հավանականությամբ դա ծրագրված գոր-ծողություն էր Գիզերի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի կողմից։ Սպանդը տեղի ունե-ցավ թագավորի քույր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական Հենրի Նավարրացու ամուսնությունից 6 օր անց, որի առիթով ամենահարուստ և երևելի հուգենոտներից (կալվինականներ) շատերը հավաքվել էին մեծ մասամբ կաթոլիկ Փարիզում։

Սուրբ Բարդուղիմեոսի օրվա սպանդը նախորդող մի շարք իրադարձությունների գա-գաթնակետն էր. 1570 թվականի օգոստոսի 8-ի Ժերմենյան խաղաղության պայմանա-գիրը, որը վերջ դրեց երրորդ կրոնական պատերազմին Ֆրանսիայում, Հենրի Նավարրա-ցու և Մարգարիտ դը Վալուայի ամուսնությունը 1572 թվականի օգոստոսի 18-ին և ադ-միրալ Կոլինյիի դեմ 1572 թվականի օգոստոսի 22-ի չհաջողված մահափորձը։

Սենժերմենյան խաղաղությունը վերջ դրեց քաղաքացիական եռամյա պատերազմին կա-թոլիկների և բողոքականների միջև, սակայն առաջ բերեց մտավախություններ, քանի որ առավել ծայրահեղական կաթոլիկները հրաժարվում էին այն ճանաչելուց։ Գիզերի տոհ-մը, որը գլխավորում էր առավել ծայրահեղական կաթոլիկների խմբակցությունը, փոր-ձում էր խուսափել արքունիքում հուգենոտների առաջնորդ Գասպար Կոլինյիի ներկայու-թյունից։ Սակայն Եկատերինա Մեդիչին իր որդի Կառլոս IX-ի հետ ամեն կերպ ձգտում էր մեղմել իր հավատակիցների ռազմատենչ տրամադրվածությունը։ Ի դեպ, նրանց ուղեկ-ցում էին նաև ֆինանսական խնդիրներ, որոնք ստիպում էին պահպանել խաղաղու-թյունը և ընկերական հարաբերությունների մեջ մնալ Կոլինյիի հետ։ Հուգենոտներն ունե-ին լավ զինված բանակ, իրենց արիստոկրատների կողմից առատաձեռնորեն տրամա-դրված հատկացումներ և հսկողության տակ էին պահում Լա Ռոշել, Կոնյակ և Մոն-տոբան քաղաքները։ Եկատերինա Մեդիչին երկու հակամարտող կողմերի միջև խաղա-ղություն հաստատելու համար ծրագրեց 1572 թվականի օգոստոսի 18-ի հարսանիքը իր դուստր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական արքայազն Հենրի Նավարրացու միջև (ապագա թագավոր Հենրի IV)։ Բայց ո՛չ Հռոմի պապը, ո՛չ իսպանական թագավոր Ֆիլիպ II-ը, ո՛չ էլ Ֆրանսիայի ավելի նախանձախնդիր կաթոլիկները չէին կիսում Եկատերինայի քաղաքականությունը։

Կայանալիք պսակադրությունը Փարիզում հավաքվելու առիթ դարձավ մեծ թվով անվա-նի բողոքականների համար, որոնք եկան ուղեկցելու իրենց արքայազն Հենրիին հարսա-նեկան արարողության ժամանակ։ Բայց Փարիզում տիրում էին հակահուգենոտյան տրամադրությունները, և Փարիզի բնակիչները, որոնց ճնշող մեծամասնությունը կաթո-լիկներ էին, հուգենոտ առաջնորդների ներկայությունն անընդունելի որակեցին։ Հենց Փարիզի խորհրդարանում որոշվեց քամահրանքով մոտենալ հարսանեկան արարողու-թյանը։ Աշխատավոր կաթոլիկների ատելության մեծացմանը նպաստում էին աղքատ բերքը, հարկերի բարձրացումը, ուտելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։ Սովորական քաղաքացիներին վրդովում էր արքայական հարսա-նիքի առիթով կազմակերպված ցուցադրական շքեղությունը։

Արքունիքն ինքնին չափազանց մասնատված էր։ Եկատերինա Մեդիչին չստացավ Հռոմի պապի թույտվությունը վերոհիշյալ ամուսնության համար, ուստի ֆրանսիական պրե-լատները կանգնած էին ընտրության առջև։ Թագուհուց մեծ ջանքեր պահանջվեցին հա-մոզելու կարդինալ Շառլ դը Բուրբոնին (Բուրբոնների ընտանիքի միակ կաթոլիկին) կա-տարելու պսակադրության արարողությունը։ Կաթոլիկների միջավայրում խմորվում էր հակամարտություն, բայց Գիզերը պատրաստ չէին մրցակցության մեջ մտնելու իրենց հակառակորդների՝ Մոնմորանսի տան դեմ։ Փարիզի քաղաքապետը՝ Ֆրանսուա դը Մոն-մորանսին, հասկանալով քաղաքում կարգուկանոնը պահպանելու գործում իր անկարո-ղությունը և կանխազգալով պայթյունավտանգ իրավիճակը, պսակադրությունից մի քա-նի օր առաջ լքեց քաղաքը։

29 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page