Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարի ընդհանուր մաքրության խնդիրներից

1988 թ.-ի դեկտեմբերի 28-ին Բեթղեհե-մի Սբ. Ծննդյան տաճարի բոլոր մասերի ընդհանուր մաքրությունը կատարվեց ըստ սահմանված Status Quo-ի, բացի երկու մասերից:
Ա. Ըստ Status Quo-ի, Սուրբ այրի հյուսի-սային դռան արևմտյան կողմում հույնե-րը պետք է աստիճան դնեն այնտեղ գտնվող սյան երեսի և անկյունի վրա, ապա իրենցից մեկը պիտի բարձրանա և կանգնի առաստաղի գլխավոր գերանի վրա և ձեռքի պոչով ավելով մաքրի առաստաղի գերաններից այնքան, որքան ձեռքը կհասնի՝ առանց տեղից շարժվելու: Սակայն, այդ տարի, հույն միաբանը գերանի վրա շարժվեց իր տեղից շատ ավելի տեղ մաքրելու նպատակով: Նույն պահին հայերի կողմից մեծ աղմուկ բարձրացվեց և անմիջապես դադարեցվեց հույն միաբանի առաջխաղացումը:
Բ. Երկրորդը հայապատկան Թլփատման խորանի հարավային կողմի առաստաղի այն մասն է, որ գտնվում է տախտակե քորնիշի և առաստաղի գերանների միջև (մոտ կես մետր լայնքով դեղնորակ ծեփով պատը), որի մաքրության համար մի քանի տարի շարունակ հայերը խնդիր են ունեցել հույների հետ. հույներն ուզում են իրենք մաքրել, իսկ հայերն արգելում են:

1988 թ.-ի դեկտեմբերի 28-ի ընդհանուր մաքրության ժամանակ հույն միաբանը ժամերով կանգնեց կիսապատի վրա, հայերը պահանջեցին, որ իջնի այդտե-ղից, սակայն հույնն այդպես էլ չիջավ: Նենգությամբ պատրաստվում էր անա-կնկալի բերել հայերին և մաքրել խնդրա-հարույց պատը: Երբ ընդհանուր մաք-րությունը բոլոր մասերում արդեն վեր-ջացել էր, վերջինս ավելը վերև բարձրացրեց, որ մաքրի խնդրահարույց պատը, քանի որ հրահանգը տվել էր հայ եկեղեցու հյուսիսային մասում՝ ջահի տակ կանգնած իրենց պատրիարքը:
Հայերը նախատեսել էին հույների մտադրությունը, հետևաբար մաքրության ամբողջ ըն-թացքում Մատթեոս սարկավագին (Այժմ՝ Ավետիս ծայրագույն վարդապետ Իփրաճյան) կանգնեցրել էին խնդրահարույց կետում, որպես պահակ՝ հանձնարարելով, որ եթե հույն միաբանը փորձի մաքրել հայապատկան պատը, ապա նա հրի և ցած նետի նրան պատի վրայից: Եվ այդպես էլ եղավ: Երբ հույնը ավելը բարձրացրեց, որ մաքրի, Մատթեոս սարկավագը հարվածեց և դեպի հույների խորանի կողմ նետեց հույն վանականին: Հույների պատրիարքը իր միաբաններին հրահանգեց իրենց ավագ խորանի կողմից հարձակվել: Ահավոր իրարանցում սկսվեց, գոռում գոչյուներ, փայտի կտորներ նետվեցին իրենց կողմից հայերի վրա, հայերն էլ փոխադարձեցին:
Զինվորական կառավարիչը անմիջապես հրամայեց իր զինվորներին՝ զսպել հույներին, որով կռիվը դադարեց: Զինվորական կառավարիչն արգելեց հույներին, որ այդ մասը մաքրեն: Այդպիսով հույներին չհաջողվեց իրականացնել իրենց նենգ մտադրությունը: