top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Բեթղեհմի Սուրբ Ծննդյան Տաճարը


«Բեթղեհեմ» բառը հին եբրայերեն «Բեթ -լեհեմ» բառերի հունարեն տարընթեր-ցումն է, որ նշանակում է «Հացատուն»: Բեթղեհեմը կոչվում է նաև Դավթի քա-ղաք, քանի որ թագավոր և սաղմոսերգու Դավիթը այստեղ է ծնվել: Ժամանակա-կից Բեթղեհեմում մինչև օրս գոյություն ունեն բազմաթիվ ստորգետնյա քարայր-ներ, որոնցից մեկը Քրիստոսի ծննդյան այրն է:

Քրիստոնեության առաջին դարերից սկսած բազմաթիվ ուխտավորներ այցե-լում էին սուրբ այր, այդպիսով քրիստոն-յաների թիվը օրեցօր ավելանում էր, որն անհանգստացնում էր հռոմեացի կառա-վարիչներին: Ուստի 135 թ.-ին Ադրիա-նոս կայսրի հրամանով Բեթղեհեմի սուրբ այրի վրա կառուցվեց Ադոնիսի հե-թանոսական տաճարը: 326 թ.-ին Կոս-տանդիանոս Մեծ կայսրի հրամանով, այս հեթանոսական մեհյանը քանդվեց և 329 թ.-ին սուրբ այրի վրա կանգնեցվեց Ծննդյան բազիլիկան. որն ունի 4 շարք սյուներ, խճանկարային (Մոզաիկ) հա-տակ և ութակողմ մի մատուռ Փրկչի Ծը-ննդյան տեղում:

530 թ.-ին Հուստինիանոս կայսրի ժամա-նակ տաճարն ամբողջովին վերանորոգ-վեց, իսկ վնասված խճանկարային հա-տակը հողով ծածկվեց:

1101 թ.-ին Ծննդյան բազիլիկայում Երու-սաղեմի թագավոր օծվեց Բախտին Ա.-ը:

1227 թ.-ին Կիլիկյան Հայաստանի Հե-թում Ա. թագավորի ժամանակ կառուց-վեց դռնապանի սպասման գավիթից դեպի Ծննդյան տաճար տանող դուռը ու

զարդարվեց քանդակված խաչքարերով: Հիշատակի արձանագրությունը հաղոր-դում է, որ դուռը Աբրահամ և Առաքել հայ եկեղեցականներն են կառուցել: 1517 թ.-ին Պաղեստինը հայտնվեց օս-մանյան թուրքերի լծի տակ, վերջիններս տանիքի կապարը հալեցրին և գործա-ծեցին թնդանոթի համար, իսկ մարմար-յա երեսպատումը հանվեց բազիլիկայի պատերից ու Երուսաղեմի Ժայռի մզկի-թի շուրջ ալ-Հարամ ալ-Շարիֆ հրապա-րակի շինարարության համար գործածվեց:

1834 թ.-ին Սուրբ Ծննդյան տաճարը երկրաշարժից տուժեց, իսկ Սուրբ Քաղաքում 1869-ին տեղի ունեցած հրդեհը աղավաղեց տաճարի մնացած խճանկարները:

Ներկայիս, այն քարայրի վրա, որտեղ Փրկիչն է ծնվել, կանգնած է միջնադարյան ամրոցի նմանվող հսկայական մի վանք, որ բաղկացած է երեք առաձին՝ հայկական, հունական ու լատինական վանքերից :

25 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page