• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Գանձակը՝ Աղվանից Կաթողիկոսության Նստավայր


Աղվանից հայրապետների համար Գան-ձակը եղել է կաթողիկոսության կարևոր նստավայրերից մեկը: Հայտնի է, որ հայ-րապետական աթոռը Գանձակ է փոխա-դրվել Պարտավ քաղաքից. «...ի զօրա-նալն Պարսից փոխեցաւ աթոռ հայրա-պետութեանն (կաթողիկոսանիստը - Ս. Կ.) ի Գանձակ...»:

1088 թ. Բուղա զորապետի կողմից Գան-ձակը գրավելու դեպքերի առնչությամբ հիշվում է Աղվանից Ստեփանոս կաթո-ղիկոսը, որը ստիպված հեռացել էր Գան-ձակից և ապաստան գտել Սյունիքում՝ Վահանավանքում:

1103-1104 թթ. Գանձակում կաթողիկոս է ձեռնադրվում Ստեփանոսի եղբայրը:

1195 թ. Գանձակում տեղի է ունենում Աղվանից Հովհաննես կաթողիկոսի (1195-1235) ձեռնադրությունը. «Եւ առեալ բերին զնա ի քաղաքն Գանձակ առ իշխող քաղաքին, որում անունն էր ամիր Օմար, և աղաչէին զան, զի հրաման տացէ ձեռնադրել զնա կաթողիկոս»:

4 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում