• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Գանձակի Սբ. Հովհաննես Մայր Եկեղեցի


ԳԱՆՁԱԿ (ԳՅԱՆՋԱ). Սբ. Հովհաննես եկեղեցի

Նոր Գանձակի ամենահին եկեղեցին է՝ Քիլիսաքյանդ թաղամասում: Ունի եռա-նավ բազիլիկի հորինվածք: Երկթեք ծածկի տակ առնված կիսաշրջանաձև թաղը ներքուստ պահում են երեք զույգ սյուները: Արևելակողմի ավանդատները կրկնահարկ են: Երկու մուտքերը բաց-ված են հարավային և արևմտյան ճա-կատներից: Տարբեր ժամանակներում եկեղեցուն արևմուտքից կցվել են գա-վիթ, ապա նախագավիթ և զանգակա-տուն: Ինչպես բուն եկեղեցում՝ առաջին հարկի ավանդատան հարավային կողմում, այնպես էլ նախագավթում ԺԸ-ԺԹ դարերում թաղումներ են կատարվել: Դրանց մի մասի տապանագրերը գրառվել ու հրատարակվել են:

Հարավային պատին, արևային ժամացույցից ցած՝ 4 տող.

Ի ժամանակն Ովանէս | կ(ա)թուղ(ի)կ(ո)սի, թվին ՌՁԲ (1633) [ս] շինվ(ե)ցաւ ս(ուր)բ Ովանէս եկ|ե­ղե­ց(իս):

Սբ. Հովհաննես եկեղեցի. հարավային ճակատի արևելյան անկյան մոտ՝ 5 տող.

Ս(ուր)բ Յովանէսի ծառ|այ Թասալի | Իսրումի Աստ|ապատեցի, | ի ՌՂԲ (1643) թվին:

Սբ. Հովհաննես եկեղեցի. նախագավթի մուտքի ճակատին՝ 4 տող.