• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, «Գանձակ» Կայարանի Աղոթատուն


Դեռևս 1899 թ. Գանձակ քաղաքի հյու-սիսային արվարձանում, երկաթուղային «Գանձակ» կայանին հարող թաղամասի հայ բնակիչները մտադրվել էին իրենց համար կառուցել առանձին աղոթա-տուն: Ուշագրավ է, որ կառուցվելիք ա-ղոթատան համար հողամաս էին նվիրել պարսիկ եղբայրներ Մաշադի Մամետ-Ջափար և Մամետ Ալի-Հյուսեին օղլի Միրաբովները:

Հակառակ այն հանգամանքին, որ գանձակեցի պարսիկ եղբայրները բարյացակամորեն աղոթատան շինության համար նվիրաբերել էին անհրաժեշտ հողակտորը և դրա համար էլ Ամենայն հայոց կաթողիկոսից արժանացել օրհնության կոնդակի, 1901 թ. Գանձակի հոգևորականության ապաշնորհ ու անհեռատես գործելակերպի հետևանքով նպատակը մնում է անկատար:

Համենայն դեպս, 1912 թ. աղոթատունը դեռ կառուցված չէր: Ի դեպ, նախատեսվել էր կից կառուցել նաև ուսումնարանի շենք: Հայտնի է, որ վերջինս գործել է 1911 թ., բայց աղոթատան ճակատագիրը մնում է անհայտ: