Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Գանձայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի

19-րդ դարի կեսերին Գանձակի աջափ-նյա հայահոծ թաղամասում գտնվող Սբ. Հովհաննես եկեղեցին արդեն չէր բավա-րարում ծխականների հոգևոր պետքե-րին, առաջացել էր նույն թաղամասի վերնամասում նոր եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը: 1854 թ. վավերա-գրերից մեկը փաստում է. «...զխնդիր հայազգի բնակչաց Ելիսաւետոպօլ քա-ղաքի, որով յայտնեն զիւրեանց ցանկու-թիւն կառուցանելոյ զնորոգ եկեղեցի ի հին գերեզմանատան քաղաքին, յանուն սրբոյ Լուսաւորչի Հայաստանեայց սեպհական արդեամբք իւրեանց առանց ձեռնամուխ լինելոյ ի գումարն հին եկեղեցւոյն և ոչ թէ խնդրելով յուստեքէ զժողովարարութեամբ...»:

Հարկ է նշել, որ նոր եկեղեցու հիմքը (համաձայն շինարարական արձանա-գրության) դրվել էր դեռևս 1853 թ.: Ժա-մանակի պահանջների համեմատ այս եկեղեցին նախագծվել է բավականին ընդարձակ չափերով. «Եկեղեցիս, որ հիմնարկուած է քաղաքիս վերի թաղու-մն բազմամարդ հայոց մէջ, շինուած է հոյակապ, ընդարձակ, բարձրաշէն, չորս սիւների վերայ: Շքեղ և մեծադիր են լու-սամուտներն և դռներն: Բացի լուսա-մուտների մեծութիւնից, տաճարիս ձևն և մեծութիւնն նման է Երուսաղէմի Հա-յոց Սրբոց Յակովբեանց վանքին: Եկեղե-ցիս ունի երեք դուռն - հարաւային, արև-մտեան և հիւսիսային կողմերից, մէն մի դուռն արտաքուստ ունի փոքր գաւիթ: Տաճարիս երկարութիւնն է 30 1/2 մետր, լայնութիւնն 19 մետր, 70 սանթիմ»: Եկեղեցու շինարարությունը տևել է 16 տարի և ա-վարտվել (առանց գմբեթի) 1869-ին: Այդ մասին պատմող շինարարական արձանա-գրությունը փորագրված է արևելյան ճակատին.

Շնորհօք և ողորմութեամբ Աստուծոյ հիմնեցաւ սուրբ տաճարս ի 14-ն սեպ-տեմբերի 1853 ամի և յետ աւարտելոյն տրովք բարեպաշտ ժողովրդոց Գանձա-կայ ի կայսրութեան ամենայն Ռուսաց Ալեքսանդր Բ. և ի հայրապետութեան Տեառն Գէորգ Դ. օծաւ յ9 նոյեմբերի 1869 ամի, ի սրբազան Մակար արքեպիսկո-պոսէ առաջնորդէ Վրաստանի և Իմե-րեթի և անուանեցաւ Սուրբ Լուսաւորիչ եկեղեցի յանուն սրբոյն Գրիգորի մեծի հայրապետին ազգիս: Հիմնարկեցաւ սուրբ տաճարս յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի 1853 ամի և աւարտեցաւ 1869 ամի:
Ի դեպ, հայտնի է, որ եկեղեցու մեծա-ծախս շինարարական աշխատանքների վերջին փուլն իրականացվել էր Սբ. Հովհաննես եկեղեցու ծխականների աջակցությամբ (500 ռ.), քանի որ նորակառույց եկեղեցու ծխականներն այլևս ի վիճակի չէին շարունակել այն:

Հարկ է նկատել, որ եկեղեցին երկար տարիներ անգմբեթ է եղել. «...մաքուր սրբատաշ քարէ մի բարձր շէնք է, որի գլուխը ահա քանի տարի է զուրկ է կաթուղիկէից. սորա փոխանակ մի հողաբլուր է շինուած, որ աւելի նմանում է տաճկական ջամու, մի՞թէ այս տարի ևս բարձի թողի է մնալու այդ գեղեցիկ շէնքը»: Այդուհանդերձ, Սբ. Գրիգոր Լու-սավորիչ եկեղեցին իրավամբ համարվել է Գանձակի եկեղեցիների զարդը.
«Կարմրագոյն սրբատաշ քարից շինուած այս բաւական մեծ ու բարձր եկեղեցին ընդարձակ ու երեք կողմից վանդակապատ գաւթի մէջ, աչքի է ընկնում իւր արտաքին ու ներքին գեղեցկութեամբ և թէպէտ առանց կաթողիկէի է ու զանգակատան՝ սակայն Գանձակի եկեղեցիների զարդն է: Ներսից սալարկուած է մարմարեայ քարով, լուսաւոր է՝ ունենալով երկու կողմից երեք-երեք բարձր լուսամուտներ...»:

Ի դեպ, գմբեթի նախագիծը հաստատվել էր դեռևս 1854 թ., իսկ զանգակատնինը՝ 1888-ին: Դրանք, սակայն, չեն կառուցվել սոսկ դրամի սղության պատճառով: Բա-ցը լրացնելու գործին եկեղեցու ծխական-ներն ու հոգաբարձությունը ձեռնամուխ եղան միայն 1898 թ.:
1907 թ. Հայրապետական կոնդակ է շնորհվել գանձակեցի Աննա Բալուղյան-ցին՝ եկեղեցուն «գաւազան արծաթա-լուխ» նվիրելու համար:
Հայտնի է, որ Սբ. Լուսավորիչ եկեղեցու ջրի խնդիրը 1912 թ. լուծել էր գանձա-կեցի Աղաջան Օհանյանը՝ սեփական միջոցներով ջուր անցկացնելով գավիթը:
1936 թ. կառավարության կողմից եկեղե-ցին փակվել է, իսկ վերաբացումը տեղի է ունեցել 1944-1945 թթ. ընթացքում: Գործել է մինչև 1989 թ.՝ գանձակահայերի բռնագաղթը (միակը Գանձակում):

Եկեղեցու գեղեցիկ շրջապարսպի մեջ ներառնըված էին փոքրիկ գերեզմանա-տունն ու «Աֆանասյան» ուսումնարանը:
Քահանա. Ավետիք Կարապետյան Շահ-սուվարյանց. սովորել է նախ Գանձակի գավառական ուսումնարանում, որտեղ ուսումը թերի թողնելով՝ 1867-1870 թթ. սովորել է ազգային հոգևոր դպրոցում: 1874-1885 թթ. ազգային հոգևոր դպրո-ցում եղել է կրոնի, 1895-1902 թթ. քաղա-քային պետական դպրոցում՝ հայոց լեզ-վի ուսուցիչ: 1900-1902 թթ. կրոն է դասավանդել նախ քաղաքային ուսումնարանում, ապա՝ Միքայելյան «Արհեստավորաց» ուսումնարանում:
Սբ. Լուսավորիչ եկեղեցում քահանայագործել է ձեռնադրման օրվանից՝ 1900 թ. մայիսի 6-ից: Օրինակելի ծառայության համար 1904 թ. պարգևատրվել է քահանայական լան-ջախաչով:
1908 թ. Ա. Շահսուվարյանցը քահանայագործել է Ղազարոս Ենգիբարյանցի, Հուսիկ Վերդյանցի և Հարություն Եղիազարյան Մռավյանցի հետ: Վերջինս Սբ. Լուսավորիչ եկեղեցում քահանայագործել է ձեռնադրման օրվանից՝ 1902 թ. մայիսի 30-ից: