top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Գառնու Ձոր (Ազատ գետի կիրճ)


Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայն-քով: Այն նշանավոր է իր հիասքանչ, ար-հեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստո-րոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը:

Շատ գեղեցիկ է Ազատ գետը, որը հանդիսանում է Արաքսի ձախ վտակը: Երկարու-թյունը 55 կմ է, ավազանը՝ 572 ք.կմ: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հա-րավարևմտյան լանջերից և անցնում է Խոսրովի անտառով: Արգելոցով հոսող հատվածը անվանում են նաև Միլի գետ: Գառնի գյուղի մոտ աջից ընդունելով Գողթ վտակը մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ: Ստորին հո-սանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Ունի մեծ անկում և քարքարոտ հուն:

Ազատը հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով: Հորդանում է ապրիլ-հունիս ամիս-ներին: Հորդառատ օրերին կարելի է լսել, թե ինչպես են ջրերը հատակից պոկում քա-րերն ու խփում իրար: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար: Ազատի ջրերով է սնվում Ազատի ջրամբարը և ՀԷԿ-ը: Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 6,51 խ.մ/վ է, առավելագույնը՝ 35,9 խ.մ/վ, հոսքը՝ 206 մլն.խ.մ է:

Ազատ գետի վրա գտնվում է XIII դ-ի միաթռիչք կամուրջ՝ Գառնի գյուղի մոտ: Ձորի գլխա-վերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը: Գարնիի կողմից նայելով կարելի է նկատել, որ Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նմանվում է կիթառի:

41 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page