Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Գեթսեմանի մատուռ

Գեթսեմանի մատուռը եղել է Հին Երևանի նշա-նավոր եկեղեցիներից մեկը։ Նրա տեղում է կա-ռուցվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շեն-քը։ Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզ-մանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատու-ռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթո-ղիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանու-թյամբ, 11 - 13-րդ դարերի կառուցված մի գմբե-թավոր եկեղեցի։
1679 թվակյանի երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավոր-ված էր կիսաշրջան խորանը, առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի վերջին, որը և հա-մարվում է նրա կառուցման ժամանակը։ 1901 թվականին մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Երևանի քաղաքագլուխներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյան-ների նվիրատվությամբ։
Մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժա-մանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով։
2007 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակա-դեմիական թատրոնի շենքում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատու-ռին։