Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Դեբեդ գետը

Դեբեդը կազմվում է Ձորագետի ու Փամբակի միացումից և թափվում է Խրամ գետը: Երկա-րությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178 կմ է, 152 կմ Հայաստանում, մնացածը՝ Վրաստանում: Ավազանը՝ 4080 ք.կմ է, որից 3790 ք.կմ՝ Հայաստանում:
Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ: Տարեկան հոսքը՝ 995 մլն.խ.մ, հոսքի մո-դուլը՝ 9,21 լ/վրկ ք.կմ, միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ: Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա:
Կիրճի խորությունը հասնում է 350 մ-ի, Թումանյան քաղաքի մոտ: Ունի հիդրոէներգիայի պաշարներ: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու հա-մար: Դեբետից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ: Նշանավոր վտակներն են՝ Մարցիգետը, Աջիրը, Շնողը:
Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին և այլն:
Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ ինչպես սարսափի մեջ գցող գետ... Այն նկա-րագրված է նաև Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքո» պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց: