top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Դիլիջանի արգելոց


Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է 24000 հա տարածություն: Այն ընդգրկում է Աղս-տև գետի վերին հոսանքի ավազանը` Հա-լաբի արևելյան, Միափորի հյուսիս-արև-մտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը:

Կազմակերպվել է 1958 թ-ին` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով:

Անտառներն առաջին կարգի են: Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն: Հիմնական ծառատեսակներն են` հաճարենի, կաղնի, բո-խի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի: Դիլիջանի արգելոցում են երրորդական դարա-շրջանի մնացորդ` կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետի-կի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում:

Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ: Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գոր-շուկ, քարի կղաքիս, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ: Կան նաև բազմաթիվ թռչուններ` կով-կասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ: Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջե-րուն և վայրի խոզը:

Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավան-քը և, իհարկե, հիասքանչ Գոշի լիճը:

19 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page