top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Դիլիջան քաղաքի պատմությունը


Խորհրդային տարիներին Դիլիջանի ավանդական ճարտարապետական ոճով կառուցված շինություններ քաղաքի կենտրոնական հատվածում։

Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ 13-րդ դա-րում ժամանակակից Դիլիջանի շրջա-կայքում հիմնադրվել է Բուջուր Դիլի կամ Պուճուր Դիլի բնակավայրը։

Գրավոր աղբյուրներում Դիլիջանը առա-ջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղե-գրություններում՝ 17-րդ դարում։ Շարդե-նը գրում է, որ հասել են Դելիջան անունը կրող մի քաղաք, որն ուներ 300 տուն։ Մոտակայքը բնակեցված է քրիստոնեա-ներով՝ հայերով ու վրացիներով, ովքեր ապրում են առանձին գյուղերում, ու այնքան լարված հարաբերություններ ունեն, որ որևէ գյուղում համատեղ չեն բնակվում։ Շարդենը նշում է, որ տեղանքը՝ վեց մղոն տրամագծով, ղեկավարվում է Ղամշի խանի կողմից ու մտնում է Ղազախ գավառի մեջ, որը իր հերթին բնակեցված է կովկացի լեռնեցիների կողմից, ովքեր սերում են Կասպից ծովի հյուսիս-արևելքում բնակվող ղազախներից։ Ըստ Շարդենի՝ գավառը ենթարկվում է Պարսկաստանին՝ Շահ Աբբասի կողմից այն ու Վրաստանը գրավելուց ի վեր։

18-րդ դարի վերջին բնակավայրի ծավալները զգալի նվազել էին։ 1804 թվականներից սկսած Ռուս-պարսկական առաջին պատերազմի արդյունքում նախ նախկին Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ այնուհետև ողջ տարածաշրջանը 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրով դառնում է Ռուսական կայսրության մաս։ Քաղաքի բնակչությունը աստիճանաբար սկսում է աճել։ Ըստ այդ շրջանի պատմական աղբյուր-ների՝ Դիլիջանը Ղազախի գավառի 27 գյուղերից մեկն էր և ուներ 60 տուն բնակչություն, ընդ որում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին այստեղ տեղափոխվել են բնակ-չության Իջևանի շրջանի Սևքար, Սարիգյուղ և Աչաջուր գյուղերից, ինչպես նաև այժմյան Նոյեբերյանի շրջանի Կոթի գյուղից՝ կազմելով բնակավայրի հիմնական բնակ-չությունը։ Իսկ 1826 թվականին «Դելիջան» անվան ներքո հիշատակվում է Ղազախի «դիստանցիայի» 72 գյուղերից մեկը, որն ուներ 60 տուն։

Քաղաքը հիշատակում է Ալեքսանդր Գրիբոեդովը, ով 1829 թվականի փետրվարի 2-ին Երևանի ճանապարհին գիշերում է Դիլիջանում։

Դիլիջանի հարևանությամբ 1844 թվականին դեպի տարածաշրջան արտաքսված ռուս հնապաշտների կողմից հիմնադրվում է Գոլովինո ու Պապանինո գյուղերը, որոնք 20-րդ դարում միացվում են քաղաքին՝ դառնալով Դիլիջան քաղաքի թաղամասեր։

1868 թվականին Դիլիջանում բացվում է առաջին հանրակրթական դպրոցը։ Մշակույթի զարգացման համար հուսալի պայմաններ ստեղծվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1890-ական թվականներին կազմակերպվում են բազմաթիվ թատերա-խմբեր, իսկ արդեն 1908 թվականին բացվում է Դիլիջանի առաջին գրադարանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին Դիլիջանը դառնում է հայտնի լեռնային հանգստավայր, որի արդյունքում քաղաքը սկսում է սիստեմատիկ զարգացում ապրել։ 19-րդ դարի վերջին քաղաքում բացվում են մի շարք զվարճալի կենտրոններ, իսկ հայտնի բացօթյա թատ-րոնը, որը հայտնի է դառնում «Ռոտոնդա» անվանումով, կառուցվում է 1900 թվականին։ Թատրոնը կարճ ժամանակահատվածում դառնում է սիրված վայր տեղացիների և Դիլի-ջան այցելող ռուս մտավորականների համար։ Այդ ժամանակաշրջանում շատ բնակելի տներ սկսում են կառուցվել յուրօրինակ ավանդական ճարտարապետական ​​ոճով։ Թիֆ-լիսից և Հարավային Կովկասի այլ շրջաններից շատ մեծահարուստ հայեր ժամանելով Դիլիջան այստեղ կառուցում են շքեղ ամառանոցներ։ Դիլիջանի ճարտարապետությունը աչքի էր ընկնում եռանկյունաձև սալիկապատ տանիքով, ավանդական նախշերով և սպիտակեցված պատերով։ Այս քաղաքաշինական ոճը արագորեն տարածվում է Աղստևի հովտի գրեթե բոլոր գյուղերում։ 20-րդ դարի սկզբին Դիլիջանում վերելք է ապրում արհեստագործությունը։ Մետաղագործությունը, գորգագործությունը, կերպար-վեստը, փայտագրությունը և ժողովրդական մյուս արհեստները դառնում են Դիլիջանի առօրյայի կարևորագույն մասը։

1918 թվականին տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին, Դիլիջանը դառնում է գեներալ Թովմաս Նազարբեկյանի ղեկավարած հայկական զորախմբերի գլխավոր հենակետը։ Առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) անկախու-թյան կարճատև շրջանից հետո քաղաքը դառնում է նորաստեղծ Խորհրդային Հայաս-տանի (ՀԽՍՀ) մաս։ 1930 թվականին Դիլիջանը միավորվում է Իջևանի նորաստեղծ շրջանի կազմում։ 1958 թվականին Դիլիջանը ստանում է հանրապետական ենթակա-յության քաղաքի կարգավիճակ։ Հայաստանի անկախացումից հետո (1995 թվականի վարչական բարեփոխումների արդյունքում) Դիլիջանը դառնում է Տավուշի մարզի քա-ղաքներից մեկը։

61 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page