Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Դոլմաբահչե պալատը նախագծել է Բալյան ընտանիքը

Դոլմաբահչե պալատը (թուրք.՝ Dolma-bahçe Sarayı) գտնվում է Թուրքիայում, Ստամբուլի Պեշիկթաշ շրջանում, Բոս-ֆորի նեղուցի եվրոպական ափին: 1856-1887 թվականներին ծառայել է որպես Օսմանյան կայսրության գլխավոր վար-չական կենտրոն:

Դոլմաբահչե պալատը պատվիրվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլմե-ջիդ I- ի կողմից և կառուցվել է 1843-1856 թվականների ընթացքում: Նախկի-նում սուլթանն ու նրա ընտանիքը ապ-րում էին Թոփքափըի պալատում, բայց քանի որ այն շքեղության պակաս ուներ, Աբդուլմեջիդը որոշում է կառուցել նոր ժամանակակից պալատ՝ ճարտարա-պետներ Կարապետ Բալյանի, և նրա որ-դի Նիկողայոս Բալյանի նախագծով:
Շինարարության արժեքը հինգ միլիոն օսմանյան ոսկե լիրա էր, կամ 35 տոննա ոսկի: Պալատի շինարարությունը հսկա-յական բեռ դրեց պետության բյուջեի վրա և նպաստեց Օսմանյան կայսրու-թյան ֆինանսական վիճակի վատթա-րացմանը:
1856 թ.-ից մինչև խալիֆայության վերա-ցումը՝ 1924 թ. այստեղ վեց սուլթան է ապրել, վերջինը Աբդուլմեջիդ Էֆենդին էր: 1924 թ. մարտի 3-ի օրենքով պալատի

սեփականությունը փոխանցվեց Թուր-քիայի նոր հանրապետության ազգային ժառանգությանը: Թուրքիայի Հանրապե-տության հիմնադիր և առաջին նախա-գահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ա-մառներն օգտագործում էր պալատը որ-պես նախագահական նստավայր և այս-տեղ կատարում իր կարևորագույն գոր-ծերը: Կյանքի վերջին օրերը էլ Աթաթուր-

քըն անցկացրեց այս պալատում, որտեղ նա մահացավ 1938 թվականի նոյեմբերի 10-ին:
Այսօր պալատը ղեկավարում է Milli Sa-raylar Daire Başkanlığı-ն (Ազգային պա-լատների վարչությունը), որը պատասխա-նատու է Թուրքիայի Ազգային ժողովի առ-ջև:
Դոլմաբահչեն Թուրքիայի ամենամեծ պա-լատն է: Այն ունի 45,000 քռ. մ տարածք և պարունակում է 285 սենյակ, 46 դահլիճ, 6 լոգարան (համամ) և 68 զուգարան:
Ճարտարապետական լուծումներն ընդ-գրկում են բարոկկոյի, ռոկոկոյի և նեոդա-սական, դասական ոճերի տարրեր, որոնք խառնվել են օսմանյան ավանդական ճարտարապետությանը և ստեղծել նոր սինթեզ: Պալատի դասավորությունն ու

զարդարանքն արտացոլում են եվրոպա-կան ոճերի և չափանիշների աճող ազ-դեցությունը օսմանյան մշակույթի և արվեստի վրա Թանզիմաթի ժամանա-կաշրջանում:
Պալատում է գտնվում նաև սուլթանի հարեմը, որը ներառում է ութ փոխկա-պակցված բնակարան սուլթանի կա-նանց, նրա սիրելիների և հարճերի հա-մար, յուրաքանչյուրը իր բաղնիքով:
Պալատի առաստաղները ոսկեզօծելու համար տասնչորս տոննա ոսկի է օգտա-

գործվել: Հանդիսությունների սրահում է գտնվում աշխարհի ամենամեծ բոհեմ-յան բյուրեղյա ջահը: Ենթադրվում է, որ ջահը նվեր է Վիկտորիա թագուհիից, սակայն 2006 թ. Հայտնաբերվել է անդո-րրագիրը, որը ցույց է տալիս, որ այն գնվել է: Ունի 750 լամպ, իսկ քաշը՝ 4,5 տոննա է: Դոլմաբահչեն ունի բոհեմյան բյուրեղապահյա ջահերի ամենամեծ հա-վաքածուն աշխարհում:
Պալատում ներկայացված են 150 և ավե-լի տարիների հնություն ունեցող գորգեր, որոնք ի սկզբանե սուլթանին է նվիրել Նիկոլայ I ցարը:
Այստեղ ցուցադրված են նաև 202 յուղա-ներկ նկարների հավաքածու: Հավաքա-ծուի կարևորագույն մասը Այվազովսկու 23 կտավներն են, որոնք նա ստեղծել է, որպես պալատական նկարիչ Ստամբու-լում գտնվելու ընթացքում:

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը կյանքի վերջին օրերն անցկացրել է պալատում, քանի որ առողջությունը վատթարանում էր: Նա մահացավ ժամը 9.05-ին: նոյեմ-բերի 10-ին, պալատի նախկին հարեմի տարածքում գտնվող ննջարանում: Նրա մահից հետո պալատի բոլոր ժամացույց-ները կանգնեցրին և դրեցին 9:05: Այժմ նրա սենյակից դուրս ժամացույցները ըստ Թուրքիայի իրական ժամանակի են, բայց այն սենյակում, որտեղ նա մահա-ցավ, ժամացույցը դեռ ցույց է տալիս 9:05:
