top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Եղեգիսի Հրեական Գերեզմանոց


Եղեգիսի հրեական համայնքի, ինչպես նաև Հայաստանում այլ հրեական համայնքների գոյության վերաբերյալ արձանագրված որևէ պատմական փաստ չկա: Ինչպես Եղեգիս գյուղի հրեաների ծագումն է առեղծվածային, այնպես էլ այս համայնքների անհետաց-ման հանգամանքները:

Գերեզմանատան տապանաքարերը հայտնաբերվել են 1997-1998 թվականներին: Դը-րանք հավաքվել և գերեզմանատան ներկայիս տարածքում տեղադրվել են ՀՀ մշակույթի նախարարության և հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով: Նրանց նախաձեռնությամբ 2000-2003 թթ. պրոֆե-սոր Մայքլ Սթոունի եւ դոկտոր Դ. Ամիթի գլխավոր հայ-իսրայելական արշավախումբը պեղումներ է իրականացրել գերեզմանոցի տարածքում: Հայտնաբերվել են 64 ամբող-ջական գերեզմանաքարեր և ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ: Տապանա-քարերից 10-ը կրում են եբրայերեն և արամեերեն արձանագրություններ: Ամենավաղ թվագրված տապանաքարը 1266 թվականով է, իսկ ամենաուշը՝ 1346 թվականով: Այս-պիսով, տապանաքարերին արված արձանագրությունների տարեթվերը ցույց են տալիս, որ հրեական համայնքն այստեղ ձևավորվել է 13-րդ դարի երկրորդ կեսին և գոյատևել ավելի քան 70 տարի: Հրեական ու հայկական տապանաքարերի նույն տեսքն ու ձևա-վորումը հավաստում են այն մասին, որ Եղեգիսի հրեական համայնքը յուրացրել է տե-ղական մշակույթի որոշակի նորմեր: Գերեզմանատան մի քանի տապանաքարեր, հայ-կական խաչքարերի հետ մեկտեղ, հետագայում օգտագործվել են որպես շինանյութ մո-տակա կամրջի և ջրաղացի հատակի համար: Մնացածը լավ են պահպանվել պարսպա-պատ բացօթյա տարածքում, ծառաշատ անտառակի հարևանությամբ:

2009 թ. մայիսի 11-ից տեղանքի մուտքը բաց է հանրության համար: Որպես պաշտո-նական այցլելությունների օր որոշվել է յուրաքանչյուր տարվա մայիսի 11-ը:

Տապանաքարերը հարուստ գեղազարդային տարրեր ունեն. առկա են ինչպես զուտ գե-ղազարդային, երկրաչափական ձևավորումներ, այնպես էլ պատկերավոր զարդանախ-շեր: Արձանագրություններն արվել են զարդանախշերի քանդակումից հետո: Տապանա-քարերի վրայի մոտ 20 արձանագրություններ, բացի երկու արամեերեն արձանագրու-թյուններից, վերծանվել են: Արձանագրությունները վկայում են աստվածաշնչյան տեքս-տերի ու նաև Միդրաշիմ ու Ռաբբիական այլ աղբյուրներից մեզ հայտնի ավանդույթների իմացության մասին: Հայտնաբերվել են նաև մեջբերումներ կրոնական ծիսակարգերից: Նշմարելի են շատ կայուն բառակապակցություններ, որոնք հատուկ են և՛ արևելյան, և՛ արևմտյան հրեական տապանաքարերին, դրանցից շատերում օգտագործվում են ըն-դունված հապավումներ: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նրանք ոչ թե Կարաիտ-ներ (Ղրիմի տարածքի հրեաներ), այլ Ռաբինիթ հրեաներ են:





18 views0 comments