Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Եղիշե Պատմիչի Հայտնի Աշխատությունը

Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»), որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դա-րում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայ-քարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հե-րոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամար-տը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբե-րան»։ Եղիշեի գիրքը սկզբնաղբյուր է դարձել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի համար։
Նա իր պատմությունը գրել է քահանա Դավիթ Մամիկոն-յանի պատվերով, և ավարտել է մոտ (458-464) թթ։ Եղիշեի երկը սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական բնույթի պատմական դյուցազներգություն։ Եղիշեի նպատա-կը, ինչպես ինքը գրում է, հույս և քաջություն ներշնչել սիրելիների համար։ Իր այս երկի աղբյուրը ինքն է, քանի որ իրենից առաջ որևէ գիրք չի եղել Վարդանանց պատերազմի հետ կապված։ Եղիշեն ազատագրական շարժումը դիտում է որպես հայրենիքի և եկեղեցու հարատևումը պահպանող շարժում։ Բայց քանի որ ուժերը անհավասար էին, ուստի հայերի ազատագրական պայքարը պետք է դառնար նահատակության, ասինքն՝ հանուն հավատի զոհաբերություն։ Երբ Եղիշեն ասում է գիտակցված մահը անմահու-թյուն է, նկատի ունի հանուն հավատի և հայրենիքի իրեն զոհաբերելը, նա կարծում է, որ նախարարների միասնության դեպքում Հայաստանը կարող է դառնալ հզոր, պահպա-նել իր անկախությունը, ուստի նա իր ոսկեղենիկ մատյանում միասնության կոչ է անում, և նշում է, որ միաբանությունը՝ «Մայր է բարյաց», իսկ անմիաբանությունը ծնում է չարիքներ։ Եղիշեն կարծում է որ երկրում պետք է առաջնություն ունենան հոգևոր առաջնորդները, եկեղեցին։