top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Զաբել Ա Կիլիկիայի Հայոց թագուհին



Զաբել Ա Ռուբենյան Կիլիկիայի Հայոց թագուհին Լևոն Բ-ի և Սիբիլ Լուսինյանի դուստրն էր, Ռուբինյանների թագա-վորական տոհմի վերջին շառավիղը:

Զաբելի ծննդյան թվականը ստույգ հայտնի չէ, վայրը՝ Սիս քաղաք:

1219 թվականին Զաբելը հոր կամքով նշանակվել է Կիլի-կիայի գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Ատանին, ապա նրա սպանվելուց հետո՝ Կոստանդին Լամբրոնացի իշխանին։ 1222 թվականից Կիլիկիայի հայոց թագուհի։

Լևոն Բ-ի մահից հետո, Ռուբեն Գ-ի (Լևոն Բ-ի ավագ եղ-բայրը) թոռը՝ Ռուբեն-Ռայմոնդ Անտիոքացին իր ձեռքն է վերցնում Կիլիկիայի Հայոց գահը, բայց շուտով պարտվում է, ընկնում գերի և սպանվում։ Ատանի խնամակալության ներքո Զաբելը հռչակվում է Կիլիկիայի թագուհի, բայց շու-տով Ատանը սպանվում է։ Ատանի տեղը զբաղեցնում է Հեթումյանների տոհմից Կոստանդին Լամբրոնացին։

Գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222 թվականին Կիլիկիայի իշխան-ները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224 (1225) թվականին գահընկեց արվեց և բանտարկվեց Կոստանդինի կողմից։ 1226 թվականին Կոստանդինը Զաբելին ամուսնացնում է իր տասներեքամյա որդու՝ Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակում Հայոց թագավոր։

Զաբելը հմուտ է եղել ուսման և գիտության մեջ, նպաստել է շինարարական աշխա-տանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց։

Աղբյուրներում հիշվում է իբրև «ողջախոհ», «առաքինաջան», որը հմուտ է եղել ուսման, գիտության մեջ։

Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270 թվականին ժառանգել է գահը։

Զաբելը թաղվել է Դրազարկում:

Պահպանվել են Զաբելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։

32 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page