Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Թարթառ (Տրտու) գետ

Թարթառ (Տրտու) գետը սկսվում է Ար-ցախի լեռնաշղթայի հյուսիսային և Մը-ռավսար լեռնաշղթայի հարավային լան-ջերից` 3158 մ բարձրության վրա: Այն անցնում է Մարտակերտի և Քարվաճա-ռի շրջաններով:
Գետի երկարությունը 220 կմ է, ընդհա-նուր ավազանը` 2653 ք.կմ: Սնումը գը-րունտային է (71%-ը) և ձնանձրևային: Գետի միջին անկումը 15,5 մ, Մադաղիս գյուղի մոտ` 7,5 մ, հոսքի արագությունը` մոտ 4 մ/վ, տարեկան միջին ծախսը` 21,9 խ.մ/վ: Գետը լեռնային է, հոսքի մեծ մասը անցնում է կանիոնանման խոր կիրճերով: Վարարում է գարնանը:
Թարթառը ունի ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն: Գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն.խ.մ ծավալ: Ջրամբարին կից կառուցվել է հա-մանուն ջրաէլեկտրակայանը: Թարթառի վրա է նաև Մադաղիսի ՀԷԿ-ը:
Թարթառ գետը անցնում է մի հիասքանչ ձորի միջով, որտեղ կարծես թե եղբայրացել են անտառներն ու ժայռերը: Գետափից ոչ հեռու գտնվում է Դադիվանքը: Թարթառ գետի ափին են գտնվում նաև Ջերմաջուր և Զուար տաք ջրերը: