top of page
  • Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Լազարյան ճեմարանի հայկական դիմագիծը


Մոսկվայի Լազարյան ճեմարանը իր գո-յության ընթացքում պահպանել է իր հայկական դիմագիծը՝ հայերեն դասա-վանդել են հայագիտական առարկանե-րը, ուսուցչական-դասախոսական կազ-մի և սաների մեծ մասը եղել են հայեր, ղեկավարությունը (տնօրինություն և հո-գաբարձություն) հիմնականում գտնվել է հայերի ձեռքում։ 1844 թվականին Լազարյան ճեմարանում սովորել է 105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այլազգի։ Ճեմարանը իրավամբ մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց դպրոցաց» անուններով։ Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուսական և Եվրոպական առաջավոր մտքին։ Ճեմարանի շուրջ համախմբված հայ մտավորականների՝ Մ. Նալ-բանդյանի, Ս. Նազարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ մա-մուլի հիմքը։ Ճեմարանը ուներ տպարան, որը լույս է ընծայել 13 լեզուներով գրակա-նություն։ Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թվականին՝ 40 հազար գիրք) հե-տագայում դարձել է Հայաստանի ազգային գրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը։ Լազարյան ճեմարանը ուներ նաև իր թատրոնը։

1919 թվականին, ՌՍՖՍՀ կառավարության դեկրետով, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը վերածվել է Հայկական, այնուհետև՝ վերանվանվել է Արևելյան կենդանի լեզուների, ապա՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի։ ՀԿԳԿ-ի (Համամիութե-նական կենտրոնական գործադիր կոմիտե) 1921 թվականի որոշմամբ՝ ճեմարանի շեն-քում ստեղծվել է Խորհրդային Հայաստանի մշակույթի տուն, և շենքը իր ողջ ունեց-վածքով հանձնվել է հայ ժողովրդին։ Այսօր Մոսկվայի Հայկական նրբանցք կոչվող փողոցում գտնվող Լազարյան ճեմարանի շենքը Հայաստանի սեփականությունն է, և այնտեղ է գտնվում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Ճեմարանում տարբեր ժամանակներում դասավանդել են Ս. Կարնեցին - առաջին ռեկ-տորը, Միքայել Նալբանդյանը, Միքայել Սալլանթյանը, Սմբատ Շահազիզը, Վ. Գասպար-յանը, Մ. Մադաթյանը, Հարություն Ալամդարյանը

Ճեմարանում սովորել են բանաստեղծներ Ռ.Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Հ. Հով-հաննիսյանը, Վ. Տերյանը, մանկավարժներ Գ. Աբովյանը, Ս. Մանդինյանը, Ա. Բահա-թրյանը, նկարիչներ Վ. Սուրենյանցը, Ե. Թադևոսյանը, Հ. Պատկանյանը, թատերական գործիչներից Մամիկոն Գևորգյան, Ս. Տիգրանյանը, Ռ. Սիմոնովը, Է. Տեր-Գրիգորյանը, Գ. Պետրոսյանը, Գ. Չուբարը, գիտնականներից ու գրականագետներից՝ Ցոլակ Խանզադ-յանը, Պողոս Մակինցյանը, Մ. Բարխուդարյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը։ Ճեմարանի սաներից են նաև հեղափոխական Ա. Մյասնիկյանը, Իվան Տուրգենևը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Յու. Վեսելովսկին։

Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնական հաստատություններից էր, որտեղ առանց ազգային ու դավանանքի խտրականության ուսանում էին հայեր, ռուսներ, վրա-ցիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Դասավանդվել են հանրակրթական առարկաներ, լեզուներ (ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն և այլն)։ Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

34 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page