Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Լուսնաքայլը...

«Լուսնային քայլվածք» (անգլերեն՝ moonwalk), պարային շարժում է, որի հնարումը սխալմամբ վերագրում են Բիլլ Բեյլին, չնայած նրան, որ ի սկզբանե այս շարժումը կոչվում էր «լուսնաքայլային էֆֆեկտ» և հանդիպում էր որոշ աֆրո-ամերիկյան պարերում սկսած 1920 թ-ններից։ Այն ինչ հանրայնացրել է Մայքլ Ջեքսոնը կոչվում է «լուսնաքայլային էֆֆեկտ», հանդիսատեսի մոտ այնպիսի տպավո-րություն է ստեղծվում, որ ձգողականության ուժերը վերացել են։ Պարողը կարծես շարժվում է առաջ, սակայն իրականում անընդհատ ետ է գնում։ Լուսնային քայլվածքը դարձավ Մայքլ Ջեքսոնի «այցեքարտը», նա այն կատարում էր միայն «Billie Jean» երգի ժամանակ։
«Լուսնային քայլվածք»-ը աշխարհի ամենաճանաչելի շարժումներից մեկն է։ Սովորաբար պարողը այն կատարում է կողքով կանգնելով հանդիսատեսին։
Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրեց այդ շարժումը 1983 թվականի մարտի 25-ին կազմակերպված «Motown 25: Երեկ, Այսօր, Ընդմիշտ» համերգին։ Նա հագել էր սև տա-բատ, արծաթագույն փայփլուն վերնաշապիկ, սև գույնի, բարակ, փայփլուն ժակետ, իսկ ձախ ձեռքին հագել էր սվարովսկու բյուրեղներով բյուրեղապատ ձեռնոց։