• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Լև Տրոցկուն սպանել է իսպանացի կոմունիստ Ռամոն Մերկադերը


Իսպանացի կոմունիստ Ռամոն Մերկադերը, որ հայտնի է նաև Ռամոն Լոպես անունով, ԽՍՀՄ-ի Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գործակալ էր, ով խորհրդային հետախուզության ցուցմամբ սպանել է խորհրդային ընդդիմադիր գործիչ, Իոսիֆ Ստալինի հակառակորդ և ընդդի-մախոս Լև Տրոցկուն։ 1960 թ.-ին Մոսկվայում` Կրեմլում, Ռամոն Մերկադերը ստանում է Խորհըր-դային Միության հերոսի շքանշան: Տրոցկուն սպա-նելու նպատակով Ժակ Մորնար անվան տակ մտերմություն է հաստատել նրա քարտուղարի հետ, ինչի միջոցով ստացել է մուտք դեպի նրա տուն։ 1940 թ. օգոստոսի 20-ին սառցատապարով մահացու հարված է հասցրել Տրոցկուն։ Ձերբա-կալվել է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց և Մեքսիկայի դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Պատիժը կրել է ամ-բողջությամբ, ազատ է արձակվել 1960 թ. մայիսի 6-ին, տեղափոխվել է Կուբա, այնուհետև՝ ԽՍՀՄ, որտեղ որոշ ժամանակ աշխատել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում։ 1970 - ական թթ. նորից մեկնել է Կուբա։ Մահացել է սարկոմայից։ Թաղված է Մոսկվայի Կունցևյան գերեզմանոցում։

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում