Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Խաչակրաց առաջին արշավանքը

Խաչակրաց առաջին արշավանքը (1096-1099), Սուրբ Երկիրն ազատագրելու նպա-տակով Հռոմի Պապի կողմից կանչված մի շարք արշավանքներից առաջինն է։ Այս ունեցավ ահռելի հաջողություն, քանի որ արշավանքի նպատակ հանդիսացող Ե-րուսաղեմ քաղաքը գրավեց 1099 թվակա-նին։
1095 թվականի մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքներն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում՝ հարա-վային Ֆրանսիայի Կլերմոնտ քաղաքում Ուրբանոս II պապը կոչ արեց բոլոր քրիս-տոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը. «Երկիրը, որտեղ բնակ-վում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստու-թյուններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձ-րեք։ Այդ հողում մեղր ու կարագ է հոսում։ Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է»։ 1096 թվականի սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոս-տանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժա-մանմանը՝ նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկիա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։
Պաշտոնական խաչակիրները օրհնված Հռոմի Պապից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թվականի օգոստոսի 15-ին։ 1096 թվականի դեկտեմբերին հասան Կոստանդնուպոլիս։ Խաչակիրները, ստանալով մեծաքանակ ա-ջակցություն Բյուզանդական կայսրությունից, ափ իջան Փոքր Ասիա և պաշարեցին Նիկիա քաղաքը։ Քաղաքը գրավեց 1097 թվականի հունիսի 19-ին։ Խաչակիրները շարու-նակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց երկարատև Անտիոքի պաշարումը, որ սկսեց 1097 թվականի հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր։ Մտնելով քաղաք խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ Չնայած մուսուլման-ների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդե-սիաայի հայ կառավարիչը, հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ էր, որն էլ դժգո-հություն էր առաջացրել տեղի հայ բնակչության մոտ, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, շարժվելով ծո-վափնյա քաղաքներից մեկը մյուսը, 1099 թվականի հունիսի 7-ին հասան Երուսաղեմ, իրենց սկզբնական ուժերի միայն մի մասով։