top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Խլուրդները,,,


Խլուրդները հիմնականում ստորգետ-նյա, փորող կենսակերպ ունեցող կենդա-նիներ են: Կան նաև վերգետնյա և կիսա-ջրային տեսակներ: Մարմինը գլանաձև է՝ սև, թավշանման մորթով: Ականջակոն-քերը, աչքերը և պոչը փոքր են, հաճախ՝ ապաճած: Աչքերը փակ են՝ կկոցած կոպերով, տեսողությունը թույլ է, սակայն շատ լավ զգում են հոտը և հողի չնչին տատանումները: Հիմնականում սնվում են հողում գտնվող որդերով, միջատներով ու նրանց թրթուրներով, փափկամարմիններով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում մինչև 4 ձագ: Համաճարակաբանական վտանգ չեն ներկայացնում:

Սրընչակներն ամենաակտիվ կաթանասուններից են: Մկնանման կենդանիներ են, տեսակների մեծամասնության մորթին խիտ է ու փափուկ, որն ունի ջուրը, ձյունն ու ցեխը վանելու հատկություն: Սրընչակների կողքերին կան հատուկ գեղձեր, որոնք արտադրում են տհաճ հոտով նյութ: Այդ պատճառով գիշատիչ կաթնասունները (օրինակ՝ կատուները և կուղբերը) չեն մոտենում նրանց տիրույթներին: Իսկ թռչունները, վատ հոտառության պատճառով, հաճախ ուտում են այդ գազանիկներին:

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page