top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Խոսրով Նահատակի Մատուռ


Խոսրով նահատակի մատուռը գտնվում է Գանձակի հյուսիսային կողմում՝ Հին Գան-ձակ քաղաքատեղիում: Ըստ 1167 թ. գրի առնված մի վկայաբանության, որի վերնա-գիրն է «Վկայութիւն սրբոյն Խոստրովու մեծ եւ փառաւորեալ [վկային] որ կոչի Նոր Նահատակ որ վկայեաց յաշխարհն Աղուա-նից ի մայրաքաղաքն որ կոչի Գանձակ», Խոսրով նահատակը ծնունդով քաղաքա-մերձ մի գյուղից էր. «...Էր սուրբն Խոս-տրով քրիստովնեայ ի քրիստովնեայ ծնո-ղաց, յաշխարհին Առանայ, հուպ ի քա-ղաքն, որ կոչի Գանձակ» [1]: Խոսրովը զոհ է գնում մի պարսկուհու խարդավանքին. «...պատանի մի հայ՝ Խոսրով անուն՝ գեղե-ցիկ յոյժ, սիրեցեալ յաչս ծնողաց իւրոց և ամենեցուն: Եւ էր նոցա դրացի մի պար-սիկ. որոյ դուստրն յարեալ ի սէր Խոսրովու՝ ջանայր արկանել զնա յորոգայթ, և հաւա-նեցուցանել ի կամս ցանկութեան իւրոյ: Այլ յետոյ ինքն աղջիկն յայլմէ յղացեալ՝ իբրև յայտնի եղև հօրն, ասաց՝ թէ Խոսրով պատանին բռնադատեաց զիս: Ընդ այս սրտմտեալ հօր աղջկանն՝ կալաւ զԽոսրով, և տարաւ առ ամիրայն Գանձակայ. և նա սկսաւ յորդորել զմանուկն՝ դառնալ ի հաւատոց, և ամուսնանալ ընդ աղջկանն. և իբրև ոչ էառ նա յանձն, գան հարեալ զնա՝ էարկ ի բանտ. ապա խոստացաւ նմա բազում ինչ՝ զի հաւանեսցի ուրացութեան. այլ նա ոչինչ անսայր բանից ամիրային: Եկին առ նա ծնօղք նորա, և փո-խանակ յորդորելոյ ի հաստատութիւն հաւատոյ՝ հրապուրէին զնա գոնէ արտաքուստ ուրանալ, և ապա գնալ յայլ երկիր, և անդ ապաշխարել, և մի ի մահ մատնել և կորու-սանել զգեղեցկութիւն դեռաբողբոջ հասակի իւրոյ: Իսկ նա ասէ. ցանկամ կորուսանել զգեղեցկութիւն մարմնոյս վասն Քրիստոսի, զի գտից ի Քրիստոս զհոգևորն գեղեցկու-թիւն: Եւ իբրև տեսին պարսիկք՝ թէ նա անշարժ կայ ի հաւատս, յետ բազում խոստմանց և սպառնալեաց՝ հանին զնա արտաքոյ քաղաքին. և կապեալ ի ծառ մի՝ քարկոծեցին զնա անդ. և ապա հատին զծառն, և կամէին այրել. բայց քահանայ մի առեալ զայն գնոց արծաթոյ՝ արար անտի խաչ. և զմարմին վկային բարձեալ քրիստոնէից՝ թաղուեցին պատուով...» [2]:

Ի դեպ, ԺԹ դարավերջին գանձակեցիների հուշերում դեռևս կենդանի էր Խոսրովի նա-հատակությանն առնչվող հետևյալ պատումը. «Հայկական աւանդութեան ասելով, սա եղած է հայոց Խոսրով նահատակի գերեզմանը, որ նահատակուել է՝ չկամենալով մահ-մեդականութիւն ընդունել: Իսկ պարսկական աւանդութիւնն ասում է, թէ սա մահմե-դականութիւն ընդունելու համար քրիստոնեաներից է նահատակուել»:

Նահատակի գերեզմանի տեղում կառուցվել էր մի մատուռ, որի գմբեթին նկատելի էին «կանաչագոյն աղիւսով խաչաձև շինուածքներ»: Մատուռ-ուխտատեղին մահմեդական բնակիչներին հայտնի էր Գյոգ-Իմամ անվամբ:

1893 թ. հնավայր այցելած ֆրանսուհի տիկին Շանթրը նշել է. «Մեզ ասացին, որ քաղա-քից մեկ ժամ հեռավորության վրա գտնվում է մի ավերակ պարսկական սրբավայր, որն անվանում են Իմամ-զադե Մահոմետ Իբրահիմ: Փափագելով այն այցելել, մենք վարձում ենք մի լավ ֆայտոն, և մեկնում Ելիզավետպոլից հյուսիս-արևելք՝ հետևելով Գանձաչա-յին, որի հունը կտրում-անցնում ենք երեք անգամ: ...Իմամ-զադեն, գմբեթների և դռների կապույտ հախճապակիներով պատված լինելու պատճառով կոչվում է նաև «կապույտ մզկիթ»: Պահպանությունը վստահված է մի քանի մոլլաների, որոնք թույլ են տալիս այն-տեղ այցելել առանց որևէ դժվարության: Այս կառույցը բարձրանում է ավերակներով ծածկված մի դաշտում, որոնք ասում են, թե Գեզիլ-Ասթալան անվանված պարսկական մի հին քաղաքի մնացորդներն են, որի ընդարձակ գերեզմանոցը շրջապատում է սրբա-վայրը: Մատուռը շատ փոքրիկ է, կենտրոնում մի սրբի գերեզմանն է: Դռներից, պատու-հաններից քուրջեր են կախված, իսկ գետնի վրա երևում են փոքրիկ քարակույտեր, հա-վատացյալ մահմեդականների համեստ ընծայաբերություններ:

Իմամ-զադեն կավաշեն մի կառույց է, առանց որևէ ճարտարապետության: Այն կանգուն է մեկուսի, ծայրաստիճան տղմոտ, խճածածկ դաշտավայրում: Հինավուրց քաղաքից այստեղ ու այնտեղ տեսնում ենք միայն մնացորդներ:

Շրջապատող գերեզմանոցի այցելությունը ոչ պակաս հետաքրքիր է: Այն բնավ լքված չէ, քանի որ այնտեղ դեռ կատարվում են թաղումներ: Կոթողները ագուցված են դեպի արե-վելք շրջված մի որմնախորշի մեջ: Մեծամասնությունը պատկերազարդ են և կրում են գեղեցիկ արձանագրություններ, կան նաև այլաբանություններ: Երիտասարդ մի աղջկա կամ կնոջ գերեզմանը ճանաչվում է մկրատով, հայելիով, ջրամաններով, օծանելիքի սըր-վակներով և կանացի այլ պարագաներով: Մեկ ուրիշի վրա քանդակված է զինավառ հեծյալ: Այս գերեզմանների մեջ աչքի է ընկնում մեկը, որն անզուգական է իր տեսակի մեջ. կոթողը բացակայում է, սակայն այն փոխարինված է ամբողջովին թամբված և սան-ձած ձիով»:

_______________________

[1] Տեր-Մկրտչեան Գ., Խոսրով Գանձակեցի, «Արարատ», 1896, էջ 591:

[2] Չամչեանց Մ., Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784, հ. 3, Վենէտիկ, 1786, էջ 436:

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page