top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Խրիմյան Հայրիկը օծվել է Ս. Էջմիածնի բակում


Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ) 1800-ականների վերջերին աքսորվա է եղել Երու-սաղեմ: Եվ, երբ ընդամենը 6 ամիս էր ինչ գտնվում էր Երուսաղեմում, հեռագրերը գու-ժում են Ամենայն հայոց կաթողիկոս Մակար Ա.-ի մահը: Անմիջապես Էջմիածնում սկսվում է կաթողիկոսական ընտրությունները կազմակերպելու գործընթացը:

1892 թ.-ի մայիսի 5-ին, Էջմիածնում գումարված «ազգային առաջին վեհաժողովում» հո-գևոր և աշխարհիկ պատգամավորների միաձայն քուեարկությամբ՝ 72 քուեով 72-ամյա պատկառելի ծերունի Խրիմյանն ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս: Ասում են, որ ըն-տրութիւնից հետո Մայր Տաճարի բակում խմբված բազմությունը աղաղակում էր. «Հայ-րիկն է ընտրվել», «Կեցցե՜ Հայրիկը»: Իսկ նույն պահին երկնքում հայտնված ծիածանը վկայում էր այն, որ ժողովրդի ընտրածը Աստծո ընդունածն է. «Ձայն բազմաց, ձայն Աս-տուծոյ»[1]:

Սակայն Էջմիածնի այս ընտրությունը դուր չի գալիս Սուլթան Աբդուլ Համիդին և նա մերժում է նորընտիր կաթողիկոսին ազատել նախ՝ աքսորից, ապա՝ թուրքական հպա-տակությունից: Միայն ռուս դիվանագետների համառությամբ, ընտրությունից մեկ տարի անց, Խրիմյանն ազատվեց թուրքահպատակությունից և ստացավ ռուսական ցարի բարձրագույն վավերացումը:

Նույն տարվա օգոստոսի 3-ին Հայրիկը մեկնեց Երուսաղեմից, սակայն Բ. Դուռը պահան-ջել էր, որ վերջինս մեկնի իր պաշտոնատեղին, առանց Կ. Պոլիս ոտք դնելու: Օգոստոսի 5-ին, Հայոց Հայրիկը Հոպպեյից «Էլեկտրա» շոգենավով ճանապարհ ընկավ: Արծիվը ար-ձակվել էր վանդակից, սակայն այս անգամ աղավնու հեզ թռիչքով էր դուրս գալիս Սիոնի Տապանից, ձիթենու ճյուղը ձեռքին, նորից խաղաղության պատգամը տանելու այնտեղ՝ Արարատի ստորոտին տառապած իր հոտին:

Ազատությունը ընդարձակել էր իր հոգին, բայց ծանրագույն պարտականության գիտակ-ցությունը ևս մի կնճիռ ավելացրել էր նրա ալևորված ճակատին: Գողգոթայի արյունոտ պատկերը և Հարության արևափառ խորհուրդը, որոնց երկու և ավելի տարիներ անդա-դար երկրպագել էր Ս. Տեղերի խորհրդավոր լռության մեջ, ամրապնդել էին իր հավատքը չարչարանքի և հաղթանակի ճշմարտության հանդեպ: Իսկ Հայ-Սիոնի վերնատան՝ Սըր-բոց Հակոբյանց առաքելական վեհավայրում գտած մխիթարությունը, Վեհապետյան պատրիարքի «եղբայրական» գորովանքով և միաբանության խանդակաթ համակրան-քով առլեցուն, այնպիսի մաքուր զեղումով էր խնկել իր սիրտը, որ մինչև վերջ պահեց իր սերը այդ հինավուրց հաստատության նկատմամբ: Այնքան սերտ էին Խրիմյանի հարա-բերությունները Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամների հետ, որ նորընտիր Հայրապետը նրանցից Մակար եպիսկոպոսին նամակով հրավիրում է Մայր Աթոռ և հաստատում Էջմիածնի տաճարի լուսարարապետի պաշտոնում: Երուսաղեմից մեկնելուց հետո էլ Հայոց Հայրիկին մտահոգում էր այնտեղի մշակութային հարստու-թյունը հայ հասարակությանը մատչելի դարձնելու գաղափարը: Հայոց հայրապետը մեծ ջանքեր էր գործադրում 1866-ից մինչև 1877 թվականը հրատարակվող Երուսաղեմի Հա-յոց Պատրիարքության «Սիօն» պաշտոնաթերթը վերստին հրատարակելու համար: ԳԱԹ-ում՝ Խրիմյանի ֆոնդում, պահպանվում են մի քանի նամակներ, գրված անմիջա-պես Հայոց Հայրապետի ձեռքով՝ ուղղված Երուսաղեմի միաբանության տարբեր անդամ-ների [2]: Այդ նամակներով Խրիմյանը ասես աղերսում էր Սրբոց Հակոբյանց միաբան-ներին վերսկսել «Սիօն»-ի տպագրութիյունը, սակայն «Սիօն»-ն այդպես էլ չվերա-հրատարակվեց: Նրա երկրորդ՝ Նոր շրջանի հրատարակությունը պիտի իրականանար Հայրիկի մահից բավական ուշ՝ 1927 թ.-ին, Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով:

Երուսաղեմից մինչև Էջմիածին երկարատև ճամբորդությունից հետո, ընտրությունից 17 ամիս անց, 1893 թ.-ի սեպտեմբերի 26-ին՝ Վարագա Խաչի տոնի օրը Խրիմյանն օծվեց Ամենայն հայոց կաթողիկոս: Այս զուգադիպությունը խորհրդավոր քաղցրություն էր Հայոց Հայրիկի համար, սակայն օծման արարողության նորությունն այն էր, որ տաճարի ներսում կատարելու փոխարեն, բակում պատրաստված շարժական տախտակամածի վրա կատարվեց, որպեսզի հավաքված անթիվ բազմությունը կարողանար ազատորեն վայելել օծման հոգեպարար արարողությունը [3]:

Կաթողիկոսական գահին բազմելուց անմիջապես հետո, նորընտիր հայրապետը մեծ ջանասիրությամբ սկսում է լուծել բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, որոնք առաջացել էին կաթողիկոսական աթոռի՝ երկու տարի թափուր մնալու պատճառով: Կարգավորում է Գևորգյան ճեմարանի, Շուշիի թեմական և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցների բարձիթողի վիճակը, Սինոդի աշխատանքները և «Արարատ» պաշտոնաթերթի խմբագրությունը՝ հանձնելով այն Կարապետ վարդապետին, որը անմիջապես եկեղեցագիտական, ազգա-յին, բանասիրական, մանկավարժական ճոխ և շահեկան բովանդակությամբ բարձրաց-րեց ապսագրի մակարդակը:

__________________________________ [1] Տե՛ս Գուշակյան Եպս. Թ., Խրիմյան Հայրիկ, (Իր ծննդյան հարյուրամյակին առթիվ), Փարիզ, 1925, էջ 130-133: [2] Տե՛ս Կոստանդյան Է., Մկրտիչ Խրիմյանն ու Հայկական Երուսաղեմը, Պատմա-բա-նասիրական հանդես, 2006, Էջ 85, Բեյրութ, 1961, Էջ 685:

Հետևեք մեզ
facebook-ում