top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Կանադայի անկախությունը


Անգլիական գաղութային քաղաքակա-նությունից խիստ դժգոհ կանադացինե-րը 1837 թվականին զինված ապստամ-բություն բարձրացրին։ Անգլիական կա-ռավարությունը ստիպված էր մի շարք լիբերալ բարեփոխումներ կատարել Կա-նադայում։ 1850-ական թվականներին ուժեղացավ Հյուսիսային Ամերիկայում բրիտանական բոլոր գաղութների միա-վորման համար շարժումը, որի ընթացքում առաջացան Կանադայի երկու հիմնական կուսակցությունները՝ պահպանողական և լիբերալ։ 1867 թվականին անգլիայի պառլա-մենտն ընդունեց Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի մասին ակտ, որի համաձայն ստեղծվեց ֆեդերացիա՝ «Կանադայի դոմինիոն» անունով։ Բացի Կանադայից, ֆեդերա-ցիայի մեջ մտան նաև Նոր Շոտլանդիան և Նյու Բրանսուիքը։ 1871 թվականին Կանա-դային միացավ Բրիտանական Կոլումբիան, 1873 թվականին՝ Արքայազն էդուարդի կղզին։ Կենտրոնացված պետության ստեղծումից հետո ձևավորվեց ազգային շուկան։ Տեղական (պրերիաների) բնակչության (հնդկացիների ու մետիսների) շահերի ոտնահա-րումը պատճառ դարձավ 1869-1870 թվականների և 1885 թվականի ապստամբություն-ների։ 1870-1890-ական թվականներին ուժեղացավ բանվորական շարժումը, 1886 թվա-կանին ստեղծվեց Արհմիությունների կանադական կոնգրեսը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Կանադայի տնտեսության զարգացման տեմպերն արագացան։ Հատ-կապես բարձր զարգացման հասան պողպատաձուլական, տեքստիլ, ցեմենտի արդյու-նաբերության և երկաթուղային տրանսպորտի մոնոպոլիաները։ Սակայն Կանադայի մոնոպոլիստական կապիտալիզմը կախված էր անգլիական և Կանադայում իր դիրքերն ընդարձակող ամերիկյան կապիտալից։

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page