top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Կեսարիայում Մասոն անունով գյուղ է եղել


Սուրբ Կարապետ եկեղեցին Կեսարիայում

Մինչև 1915 թ. Կեսարիայում Մասոն ա-նունով գյուղ է եղել: 1915-ին բռնությամբ տեղահանվել է Կե-սարիա քաղաքի մոտ 20 000 և գավառի հայաբնակ գյուղերի մոտ 50 000 հայու-թյունը: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա-գաղթի ճանապարհին: 1938-ին Կեսար-իայում ապրում էին Մեծ եղեռնից փըրկ-ված մոտ 2000 հայ: Կեսարիայից տարա-գրված հայության ցանկությամբ Սովե-տական իշխանությունները 1969-ին Հոկտեմբերյանի շրջանում հիմնեցին Նոր Կեսարիա ավանը: Կեսարիան եղել է հայ գրչության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Դրանցից մեկը պահվում է Երուսաղեմում՝ հայոց Պատրիարքարանի «Սրբոց Յակոբեանց Ձեռագրատանը»: Թիվ՝ 244 ձեռագիրը՝ «Բանք Ոսկիականք - 17», որի Գրիչը Տիրացու Պողոսի որդի Տիրացու Գրիգորն է և թարգմանել է Ղուկաս Վարդապետ Խարբերդցին (1736) ունի գրչի կողմից գրված հետաքրքիր հիշատակագրություն, որից մեզ հայտնի է դառնում, որ գրիչը հենց Կեսարիայի Մասոն գյուղից էր. «Այլեւ յիշեցջիք զգրօղ գրգոյս Կեսարացի, ի գիւղէն Մասոնցի, Տիրացու Պօղոսի որդի Տիրացու Գրիգոր անիմաստ գրիչս, զոր յոլով աշխատեցայ ի գրելն սորին. եւ զվարժապետն իմ հանգուցեալ Մարուգէի որդի մահտեսի տէր Կարապետն, եւ դուք յիշեալ լիջիք ի Քսէ. ամէն: Գրեցաւ ի գիրս ի թվին հայոց ՌՃՁԹ» ( = 1740):

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page