Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Կիրակին...

Կիրակին գրաբարում կոչում էին նաև միաշաբաթ։ Միաշաբաթ նշանակում է շաբաթից հետո առաջին օր, երկուշաբ-թի՝ երկրորդ օր և այլն։ Երբ տարածվում է քրիստոնեությունը, ապա Քրիստոսի ավանդական հարություն առնելու կա-պակցությամբ, միաշաբաթը վերանվան-վել է կիրակի։ Հունարեն «կիրակի» (հու-նարեն՝ Κυριακή) բառացի նշանակում է տերունական, Տիրոջ օր։ Եվ որպեսզի հրեաների հանգստի օրվա հետ չհամընկնի, որոշ-վում է հանգստի օրը շաբաթից տեղափոխել կիրակի օրը։ Այն ընդունվեց 321 թվա-կանին, Կոնստանդիանոս Մեծի հրովարտակով։
Այդ օրը շուկաները փակվում էին, իսկ պետական մարմինները դադարեցնում իրենց աշխատանքը: Մուսուլմանական երկրներում տվյալ օրը սովորական աշխատանքային օր է: