Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, «Կովկասի Գերուհին»

«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկած-ները» (ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես` «Կովկասի գերուհին», 1966 թվակա-նին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգական ժանրի ֆիլմ է։
Սա երկրորդն ֆիլմն էր, որին մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կեր-պարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցան-ցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը։
Ֆիլմում բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյա-նենկո), ով բանասիրություն ուսումնա-սիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյու-սիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ)։ Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք է փախցնեին։ Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը՝ հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռ-յակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մը-կրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատ-ճառով, որ ինքը՝ Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ։ Շուրիկը փախ-ցնում է Նինային՝ առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին։
Սիրված ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1967 թ.-ի ապրիլի 1-ին, Մոսկվայում: