Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Հադրութ

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը 1895 թ. իր «Արցախ» գրքում Հադրութ ավանի մասին գրում է. «Հիմնված է մի խոր ձորում, որի հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերը պատած են բարձր սարեր, միայն բաց է արևելյան կողմն: Բնակչաց մի մասն բնիկ, մի մասն գաղթած Ղազանչուց (Գող-թան գավառից), մի մասն տեղափոխված Միլին քաղաքից, և փոքր մասն Բարկյուշատից, Ղարադաղից, Ցորից և Թիֆլիզից. հողն բեկական, չափազանց սակավ, ամենափոքր մասն ջրարբի և այգևետ, տեղական բերքերբ նույն, միայն չկա ոչխար, գովելի օդն, կլիման և ջուրն. երկար կյանք 110 տարի. եկեղեցին Սուրբ Հարություն. քարուկիր, կառուցյալ չորս սյուների վերա, երկարություն 18 մետր 35 սանթիմ, լայնությունն 9 մետր 4 սանթիմ: Հյուսիսային երկրորդ կամարի կոյակից ներքև. «թվ. ՌՃՀ» որ է շինության թվականը. քահանա երկու: Ծուխ 260 ար. 1060. իգ. 850: Ավանումս կան շուկա, վաճառանոց և արվեստավորներ - դերձակ, հյուսն, սափրիչ, կոշկակար, որմահյուս, դարբին, ոսկերիչ, մսագործ, ևն. ևն.:
Կա նաև միդասյան ծխական երկսեռ ուսումնարան, ուր ուսանում են 130 աշակերտ և աշակերտուհի:
Ավանումս կա նաև մետաքս քաշելու գործարան, հեռագրատուն, արքունի զորանոց, որի մեջ սովորաբար նստում է 1500 զինվորական-հեծելազոր կոզակ»: