Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Համր Կինո

«Համր կինո»-ն իր անվանումը ստացել է ստեղծման առաջին տասնամյակներին, երբ կինոնկարները էկրան էին բարձրանում ա-ռանց համահունչ ձայնի։ Հատկապես ձայնա-գրման և նրա համահունչ վերաարտադրման տեխնիկապես անհնար լինելը առավել կարևոր պատճառ հանդիսացավ, որոշելու կինոնկար-ների գեղարվեստական յուրահատկությունը այդ ժամանակ։
Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդի-սացավ պատկերի արտահայտչական հնարա-վորությունների որոնման համար։ Ձայնի պա-կասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայաց-նելու ձևեր, առաջացան տիտրերը, դերասա-նական խաղում առաջ եկավ յուրահատուկ մնջախաղի տեսակ։
1920-ականների սկզբին համր կինոն արդեն ուներ մի շարք արտահայտչական միջոց-ներ, որոնք նպաստեցին կինեմատոգրաֆիայում մի քանի զուգահեռ ուղղությունների առաջացմանը։ Առավել ազդեցիկ էին գերմանական կինոէքսպրեսիոնիզմը (Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրմաու, Ֆրից Լանգ, Պաուլ Լենի և ուրիշներ), ամերիկյան պատմողական դպրոցը (Դեյվիդ Գրիֆիթ, Թոմաս Ինս և ուրիշներ) և խորհրդային գեղարվեստա-վավերագրական դպրոցը (Դզիգա Վերտով)։
Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907–1914 թվականներին։ Փաստագրական բազմաթիվ կինոնկարահանումներ են կատարվել Առաջին համաշխար-հային պատերազմի (1914–1918) ժամանակ՝ Կովկասյան ռազմաճակատում։ Կինոնյու-թեր ստեղծվել են նաև 1918–1920 թվականներին։ Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924) վավերագրական և Համո Բեկնազար-յանի «Նամուս» (1925) գեղարվեստական ֆիլմերով։ Հայկական կինոյի համր շրջանում (1924–1935) ստեղծվել են «Զարե» (1926), «Շոր և Շորշոր» (1926), «Կիկոս» (1931), «Գիքոր» (1934) և այլ կինոնկարներ։