• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Հայկական Գամփռը...


2011 թ.-ի փետրվարի 10-ին Միջազգա-յին Կինոլոգիական Միության /ՄԿՄ/ /In-ternational Kennel Union/ /IKU/ Մոսկվա-յում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է հայկա-կան Գելխեղդի՝ Գամփռի ստանդարտը։ Նրան շնորhվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ, և այն գը-րանցվել է 204 համարի ներքո։ Համա-ձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է հայկական Գամփռի կարճամազ տեսակը /մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ/։ Որպես հայկական ազգային ցեղատեսակ՝ Հայկական Գելխեղդ Գամփռը ճանաչում ստացավ շնորհիվ Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիա-Սպորտային Միության /ՀԿԿՍՄ/ նախագահ Վիոլետա Յուրիի Գաբրիելյանի։

Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։

Հայաստանում կային հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնա-գայլ) և շան զուգավորումից ստանում էին վերը նշված ցեղերը և վաճառում։ Դրանք շատ սուղ էին գնահատվում։ Շնաբուծները միևնույն ժամանակ հայտնի գազանորսներ էին։ Նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը շների վաճառքն էր։

Շնաբուծության համար գլխավորապես որսում էին գայլեր, երբեմն նաև շնագայլեր։ Որսած գայլին պահում էին բնական պայմաններին մոտ պայմաններում՝ խոր և երկար այրերում և քարանձավներ ունեցող ժայռերում, ուր կային որսալու և բզկտելու հարմա-րություններ։ Գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ, աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով, տեսնում ու հալածում էր աղվեսներ, կաքավներ և նույնիսկ արջեր։

Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի։

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում