Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Հին երգահանություն

Երաժշտությունը Հին Հունաստանի սոցիալական և մշակութային կյանքի կարևոր մասն էր։ Այդ մասին են վկայում մարմարի վրա գրված երաժշտական նշա-գրումները, որոնք գտնվել են Հին Հունաստանում։ Մ.թ.ա. 200-ական թվականներին գրված էպիտաֆը (տապանագիր), ամբողջ աշխարհում երաժշտական ստեղծագործության, այդ թվում երաժշտական նշում-ների ամենահին գտնված նմուշն է, որը գտնվում է Այդինում, Թուրքիայում (Եփեսոսից ոչ հեռու)։
Միջնադարյան դարաշրջանում (476-1400 թվական-ներ), կոմպոզիտորները հիմնականում գրել են մոնո-ֆոնիկ երաժշտություն, օրինակ՝ հռոմեական կաթոլիկ եկեղեցու ծառայությունների համար։ Երաժշտության նոտագրման առաջացումով արևմտյան երաժշտու-թյունը սկսեց դառնալ ավելի շատ արվեստի ձև։ Եկե-ղեցական երաժշտության այդ ավանդույթների հետ միասին գոյություն ունեին աշխարհիկ երգի (ոչ կրոնական երգերի) կենսունակ ավանդույթը։ Այդ ժամանակաշրջանի կոմպոզիտորների օրինակներ են Լեոնին, Պերոտին, Գիյոմ դը Մաշո և այլն։

Վերածննդի դարաշրջանում (1400-1600 թվա-կաններ) կոմպոզիտորները հակված էին ավե-լի շատ ուշադրություն դարձնել աշխարհիկ (կրոնական) թեմաներով երգեր գրելու վրա։ Մոտ 1450-ական թվականներին տպագրու-թյան գյուտի հայտնագործումից հետո, տպա-գիր երաժշտություն ստեղծեց, որը զանգ-վածային արտադրության համար ավելի հեշտ էր (մինչ տպագրության գյուտը բոլոր նշանա-վոր ստեղծագործությունները ձեռքով էին պատճենվում)։ 15-րդ դարի կեսերին կոմպո-զիտորները արդեն գրում էին պոլիֆոնիկ եկե-ղեցական երաժշտություն։ Այս դարաշրջանի հայտնի կոմպոզիտորներից են Ջովաննի Պի-եռլուիջի Պալեստրինա, Թոմաս Մորլին և այլք։ Քանի որ երաժշտական գործունեությունը տեղափոխվեց եկեղեցուց արիստոկրատա-կան լսարան, թագավորները, թագուհիներն ու իշխանները մրցեցին լավագույն կոմպոզիտորների համար։ Նիդերլանդները, Բելգիան և Ֆրանսիան տվել են բազմաթիվ առաջատար կոմպոզիտորներ։ Նրանք կարևոր պաշտոններ են զբաղեցրել ամբողջ Եվրոպայում, հատկապես Իտալիայում։