top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը


1953 թվականի ապրիլի 5-ին Երևնում բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշ-խեն Թումանյանը։ Թանգարանի ցուցա-նմուշներն են ձեռագրերի պատճեննե-րը, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրի-նակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

1969 թվականին, նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծա-գործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։

Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկա-յացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկար-ները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածք-ների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդա-վոր տպավորություն է գործում Թիֆլիսի«Վերնատան» կրկնօրինակը։

Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։

Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցված-քը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տար-բեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով՝ այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը։

Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։

Թանգարանը թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից՝ կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ։

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում