Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Հուդայականությունը

Հուդայականությունը հնագույն միաստ-վածյան կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի: Օգտա-գործվում է նաև մովսիսականություն և հրեականություն եզրերը: Սուրբգրային հիմնական տեքստերը Թորան ու Թալ-մուդն են: Առավել մեծ տեքստը Տանախը կամ Հին կտակարանն է, որը հայտնի է որպես հրեական աստվածաշունչ:
Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք.ա. 516 - Ք.ա. 70 թվականներ) դա նաև հրեաների անվանումն է։ Հու-դայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։
Հուդայականության պատմությունը պայմանականորեն բաժանվում է չորս շրջանների՝ աստվածաշնչական, հելլենիստական, թալմուդական կամ ռաբիական և բարենորոգչա-կան: Հուդայականության կազմակերպական կառույցը սինագոգն է, իսկ հոգևոր դասը՝ ռաբիները: Հուդայականության հիմքում Յահվեի պաշտամունքն է, ով ուխտ կնքեց նա-խահայր Աբրահամի հետ ու նրանց տարավ խոստացված երկիր: Մարգարեությունների համաձայն տեղի է ունենալու մեսիայի գալուստը, որը պետք է հաստատի Իսրայելը որպես գերհզոր տերություն:
Հրեաների համար մեծ նշանակություն ունի Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարը, որի հռոմեացիների կողմից ավերվելուց հետո, մնացել է միայն հյուսիսային պատը կամ «Լացի պատը»: Հուդայականության համակարգում կարևոր նշանակություն ունեն մի շարք ծիսակատարություններ, մասնավորապես թլպատությունը, որով երեխային նվի-րաբերում են տաճարին նրա ծնունդից ութ օր անց: Հուդայականությունը ունի երկու մեծ հիմնական ուղղություններ՝ քարաիմականություն և հասիդականություն: