Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Հունիսի 25-ը Փոփ Արքա Մայքլ Ջեքսոնի Մահվան Օրն է

2009 թ․-ի հունիսի 25-ի առավոտյան Մայքլ Ջեքսոնը ուշաթափվեց իր տանը։ Մայքլի անձնական բժիշկ՝ Քոնրադ Մյուրրեյը, ավելի ուշ իր փաստաբանի միջոցով հայտնեց, որ նա բարձրանալով 2-րդ հարկ, հայտնաբերել է անշունչ Մայքլին մահճակալում պառկած, սա-կայն Մայքլի սիրտը դեռ բաբախում էր։ Քոն-րադը սկսել է սիրտ-թոքային վերակենդանա-ցում անցկացնել։ 5-10 րոպե հետո նա որոշել է զանգահարել 991, սակայն ննջասենյակում քաղաքային հեռախոս չկար, իսկ բջջայինով չէր ցանկանում զանգահարել, քանզի չգիտեր Մայքլի տան հասցեն։ Մինչ նա գտել է Մայքլի թիկնապահին, որպեսզի նա իր հեռախոսից զանգահարի 911, անցել է ևս 30 րոպե։ Տեղի ժամանակով ժամը 12։21-ին 911-ի աշխատո-ղի մոտ գրանցվեց կանչը Մայքլի տանից։ Զանգահարողը տան անվտանգութիան աշխատողներից էր։ 3 րոպե 17 վայրկյանում տեղ հասած բժիշկները գտան անշունչ Մայքլին, ում սիրտը չէր բաբախում։ 42 րոպե շարունակ նրանք փորձում էին վերակենդանացնել Ջեքսոնին։ Մյուրրեի փաստաբանի խոսքերով, UCLA-ից բժիշկը հրամայեց ադրենալինի ուղիղ ներարկում անել սրտի մեջ։ Փաստաբանը նշեց, որ այն ժամանակ, երբ Մայքլը տանն էր, նրա սիրտը բաբախում էր։ Մայքլին վերակենդանացնելու փորձերը շարունակվում էին այնքան ժամակ, մինչ շտապ-օգնութիան մեքենան հասավ Կալիֆորնիական համալսարանի Բուժ-կենտրոն (UCLA), ինչպես նաև 1 ժամ դրանից հետո։ Մեքենան հասավ UCLA ժամը 13։14։ Չնայած այդ փորձերին, տեղական ժամակով ժամը 14։26 րոպեին բժիշկները գրանցեցին Փոփ Արքա-յի մահը; Հասարակական հրաժեշտի երեկոն տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Սթեյփլս սենթր» մարզապալատում, որը տեղավորում է 20,000 մարդ։ 17,500 անվճար տոմս պատա-հականության սկզբունքով խաղարկվել է բոլոր ցանկացողների միջև։ Ընդհանուր առ-մամբ 1,6 միլիոն մարդ դիմել է տոմսեր ստանալու ակնկալիքով։ Հուլիսի 5-ին համակար-գիչը գրանցված մասնակիցներից ընտրեց 8750 մասնկացի, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 2 տոմս։ 11,000 մարդու հնավորություն է տրվել ներկա գտնվել հենց «Սթեյփլս սենթրում», իսկ մտացած 6500-ը հետևում էին տեղադրված էկրաններից։ Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում էին 3200 ոստիկան, այդ արարողությունը արժեցավ Լոս Անջելեսի քաղաքապետարանին 1,4-4 միլիոն դոլար։
2009 թվականի հուլիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ հրաժեշտի փակ արարողու-թյունը՝ «Ֆորեսթ լոուն» այգում (Հոլլիվուդյան բլուրներում)։ Ավելի ուշ դագաղը տեղա-փոխվեց «Սթեյփլս սենթր» որտեղ և կայացավ հրաժեշտի հասարակական երեկոն։
Մայքլի դագաղը դրված էր բեմահարթակի առջև։ Սթիվի Ուանդերը, Լայոնել Ռիչին, Մրայա Քերին, Ջենիֆեր Հադսոնը, Աշերը, Ջերմեյն Ջեքսոնը և Շահին Ջաֆարգոլին կատարում էին Մայքլի երգերը։ Քուին Լատիֆան կարդաց «Մենք ունեինք նրան» (անգլ. We had him)՝ պոեմը, որը գրել է Մայա Էնջելը։ Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Մայքլ Ջեքսոնին թաղել են ոսկե դագաղում։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ Կալկինը, Էլիզաբեթ Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»։
Կտակը կազմվել էր 2002 թվականին և ըստ դրա Մայքլ Ջեքսոնի ողջ ունեցվածքը փոխանցվում իր մորը՝ Քեթրին Ջեքսոնին, կտակում նաև գրված էր «Իմ նախկին կին Դեբբի Ռոուն դիտավորյալ նշված չէ իմ կտակում», Քեթրին Ջեքսոնը նշանակվում է Մայքլ Ջեքսոնի 3 երեխաների խնամակալ, եթե Քեթրինը ինչ-ինչ պատճառնորով չկարո-ղանա խնամել երեխաներին, ապա երեխաների խնամակալությունը հանձնվում է Մայքլի վաղեմի ընկեր Դայանա Ռոսին։ Կտակի պատրաստման ժամանակ Մայքլի կարողու-թյունը գնահատվում էր $500 մլն.։ 2009 թվականին նրա պարտքը կազմում էր $500 մլն., սակայն նրա ունեցվածքը գնահատվեց $2 մլրդ.։ Խոսքը 200 ձայնագրված, բայց չթո-ղարկված երգերի, Sony/ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի, Նևերլանդ ռանչոի և իր ունեցվածքի մասին է։ 2009 թվականի նոյեմբերի 22-ին կազմակերպված աճուրդին Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, իսկ 1998 թվականին Bad շրջա-գայության ժամանակ նրա կրած բաճկոնը վաճառվել է $225 000-ով։ Աճուրդի ժամանակ Մայքլի իրերը ավելի թանկ արժեցան քան Մերլին Մոնրոյի և Էլվիս Փրեսլիի իրերը։