Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ձմեռ Պապը

Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճա-ռողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ. Նիկողայոսի (270–345 թթ.) վարքին, որը, ավանդության հա-մաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորնե-րին:
Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղ-ջիկներին օգնելու պատմությունը` նրանց պա-տուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարե-գործությունը:
Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանու-թյան մեջ ձմեռային սառնամանիքների տիրա-կալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակ-ներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մա-զերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվա-ծում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու լճերը: Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են. ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահա-րությամբ չոչնցացնի: Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:
Ձմեռ պապը Ռուսաստանում առաջին անգամ հայտնվել է 1910 թ-ին՝ Ծննդյան տոներին, իսկ խորհրդային տարիներին՝ 1936 թ-ին. նա Ձյունանուշի հետ եկել է Մոսկվայի Միու-թյունների տուն ու Ամանորի նվերներ բաժանել երեխաներին:
1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ: 2005 թ-ին Ռուսաս-տանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդա-վայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվա-նից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:
Վերջին տարիներին սկսվեց խոսվել նաև ձմեռ պապի հայկական ձագման մասին: Շատերի խոսքով, ունենք հիշատակումներ, որ Ամանորի տոնը գալիս է Ք.Ա. 2492 թ-ից: Այդ թվականին Հայկը հաղթել է Բելին, իսկ ըստ Աստվածաշնչի այդ թվականին Նոյան Տապանը հանգրվանել է Արարատի գագաթին: Մենք ունեցել ենք նաեւ ձմեռ պապիկի փոխարինող, որի դերը ըստ մեր պատմիչների կատարել է Սահակ Պարթեւը: Նրա կերպարը մանուկների և երեխաների համար չափազանց սիրված կերպարներից է եղել: Նա էլ ստացել է Մեծ Պապուկի անվանումը:
Դե իսկ սբ. Նիկողայոս սքանչելագործ հայրապետը ծնվել է Թուրքիայի Անթալիա քա-ղաքի մոտակայքում, այն ժամանակվա Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղա-քում: Նա Նիկիա քաղաքում տեղի ունեցած առաջին Տիեզերական ժողովին մասնակցած 318 հայրապետներից մեկն էր, որ ապտակեց Արիոսին, երբ վերջինս շարունակ պնդում էր իր հերետիկոսությունը: