Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ձյուն սահարա անապատում

1979 թ. փետրվարի 18-ին Սահարա ա-նապատում ձյուն է տեղացել: Անապա-տում ձյուն էր տեղացել նաև 2016-ին և 2018-ին:
Վերջինը տեղացել էր հունվարի 7-ի վաղ առավոտյան: Ձյան ծածկույթի հաստու-թյունը մոտ 40 սմ է եղել, սակայն արդեն երեկոյան այն հալվել է, քանի որ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր էր մոտ 5 աստի-ճանով:
Վերջին 37 տարում Սահարայում ընդամենը 3 անգամ է ձյուն տեղացել: 2016-ի ձյան տեղումները 24 ժամ տևեցին, իսկ տեղաբնակներին շատ էր զարմացրել բնության այդ անոմալ երևույթը:
Սահարան Երկիր մոլորակի ամենամեծ անապատն է: Այն զբաղեցնում է Աֆրիկայի տարածքի մոտ 30 տոկոսը, իսկ մակերեսը մոտ 9 մլն քկմ է: Տեղումների տարեկան նորման 80-100 մմ է անապատի տարբեր մասերում: