Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ղարաբաղի ձին,,,

Ղարաբաղի ձին, որը հեծկան ձիերի ցեղին պատկանող ազնվացեղ նժույգ է, դեռևս հնա-գույն ժամանակներից տարածված է եղել Ար-ցախի տարածքում։ Ըստ որոշ աղբյուրների՝ ղարաբաղյան ձին առաջացել է ժողովրդա-կան ընտրասերման արդյունքում՝ պարսկա-կան, թուրքմենական, իսկ հետագայում նաև արաբական ձիերի խաչասերումից և բնակու-թյուն է հաստատել Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Ներկայումս այն համարվում է արևելյան տիպի լավագույն ձիատեսակներից մեկը։ 19-րդ դարում այն ներազդել է հարավ-ռուսական ձիաբուծության վրա և մեծ քանակով արտահանվել արևմուտք՝ Ֆրանսիա, Անգլիա, Լեհաստան և այլուր։
Ղարաբաղի ձին հատկապես աչքի է ընկնում իր գեղեցիկ արտաքին կառուցվածքով։ Անզեն աչքով նկատելի է ղարաբաղյան ձիու նմանությունը մեկ այլ արևելյան նժույգի՝ արաբական ձիու հետ։ Երկու ձիատեսակների գլխավոր նմանություններն են չոր մարմ-նակազմվածքը և հեզ վարքագիծը։ Ղարաբաղյան ձիու գլուխը բավականին թեթև է, իսկ իրանը՝ ուղիղ։ Տարբեր ժամանակներում արցախյան այս ձիատեսակն օգտագործվել է Դոնի, անդրկովկասյան հանրապետությունների (Ադրբեջանական Հանրապետությու-նում համարվում է ազգային խորհրդանիշ), Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Ներկայումս ղարաբաղյան ձիերը սահմանափակ քանակով բուծվում են Արցախի Հանրապետության որոշ շրջան-ներում։