top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Ճապոնիայի «Ֆուկուսիմա–1» ատոմակայանի պայթյունը


9 մագնիտուդով երկրաշարժը, որն ստա-ցել է Արևելյան Ճապոնիայի մեծ երկրա-շարժ անվանումը, տեղի Է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին երկրի հյուսիս - արևելքում: Այն առաջացրել է վիթխարի ցունամի, որի հիմնական հարվածն ի-րենց վրա են ընդունել Միյագիի, Իվա-տեի և Ֆուկուսիմայի պրեֆեկտուրանե-րը: Ալիքի բարձրությունը հասել է 15 և ավելի մետրի: Տարերքը խլել է 15 հազար 884 մարդու կյանք, ևս 2 633 մարդ անհայտ կորել է: Ավելի քան 260 հազար մարդ հայտնվել էր ժամանակավոր կացարանում:

Ցունամիից հետո ավերածությունների մակերեսը կազմել Է 530 քառակուսի կիլոմետր, լիովին կամ մասնակիորեն քանդվել է շուրջ 250 հազար տուն: Տարերային աղետից նաև վթարի է ենթարկվել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որի հետևանքների լիակատար վերացման համար կպահանջվի շուրջ 40 տարի:

Նախքան պայթյունը՝ մարտի 12–ի առա-վոտյան, մասնագետների ունեցած տըվ-յալներով ռեակտորի ներսում ճնշումը կրկնակի գերազանցել է սահմանված ցուցանիշները։ Ավելին՝ «Ֆուկուսիմա–1» ռեակտորի ղեկավարման սրահում ռադիացիայի մակարդակը 1000 անգամ բարձր է նորմայից, իսկ ԱԷԿ–ի մուտքի մոտ ռադիացիան նորմայից բարձր է 70 անգամ։

Ճապոնիան լռության րոպեով հարգել է 2011 թվականի երկրաշարժի զոհերի հիշատա-կը: Տոկիոյում կայացած սգո արարողությանը մասնակցել է 1200 մարդ, այդ թվում՝ կայ-սերական ընտանիքի անդամները, Ճապոնիայի կառավարությունը, արտասահմանյան պետությունների դեսպանները:

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page