top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Տուբերկուլոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխար-հում։ Տուբերկուլոզանման ախտաբանա-կան երևույթներ հայտնաբերվել են դեռ-ևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։ Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլոզին բնորոշ սիմպտոմ-ների կոմպլեքս. ուժեղ հազ՝ խորխար-տադրությամբ, հաճախակի արյունախխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման. այստեղից առաջացել է տուբերկուլոզի հետազոտություններով զբաղ-վող գիտության՝ ֆթիզիատրիայի (հուն․՝ фθίσις -հյուծում, քայքայում) անվանումը։ Այն ժամանակներում տուբերկուլոզը համարվում էր հույժ վարակիչ և ժառանգաբար փո-խանցվող հիվանդություն։ Այդ պատճառով, օրինակ Պարսկաստանում, տուբերկուլոզով հիվանդներին բորոտների հետ միասին մեկուսնացնում էին, իսկ Հնդկաստանում արգել-ված էին նման հիվանդների կամ նրանց հարազատների հետ ամուսնությունը։

Հիվանդությունն իր տուբերկուլոզ անվանումով առաջին անգամ հայտնաբերվել է Հի-պոկրատի աշխատություններում։ Հիվանդության մասին մանրամասն տեղեկություններ է տվել Ավիցենան: Օրգանների ձևաբանական փոփոխությունների առաջին ուսումնա-սիրությունները կատարել է Սիլվիուս դե լա Բոէն, ով տարբեր օրգաններում առաջացած թմբիկների ծագումը կապում էր հենց տուբերկուլոզի հետ։ 1689 թվականին Ռիչարդ Մորտոնը գրեց տուբերկուլոզի մասին առաջին մենագրությունը՝ «Ֆթիզիոլոգիա, կամ տրակտատ թոքախտի մասին» անվանումով։ Պաթոլոգոանատոմիական և կլինիկական առավել մանրամասն նկարագրություն տվել է ֆրանսիացի գիտնական Լաեննեկը: 1882 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Կոխը կարողացավ առանձնացնել տուբերկուլոզի հարուցիչը։ 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությու-նը տուբերկուլոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը հայտարարեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր»։

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում