Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Մարտի 31-ը Դադիվանքի ազատագրման օրն է

1993 թվականի այս օրը՝ մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվա-կանին՝ վերաբացվել, իսկ 1997 թվակա-նից սկսվել են վերանորոգման աշխա-տանքները։ Վերականգնման գործընթա-ցում առաջնահերթությունը տրվել է գմբեթավոր փոքր եկեղեցուն, որը գըտ-նվում է տաճարի հյուսիսային պատից 1,5 մ հեռու։ Նախքան կառուցումը տե-ղանքը մեծ թեքություն է ունեցել և 1211 թվականին ուղղվել է։ Այնուհետև վերա-կանգնվել է Կաթողիկե եկեղեցին, որի մեկենասությունը ստանձնել է նյույորքաբնակ Էդիլ Հովնանյանը։ Նրան աջակցել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը և Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռու-մինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստա-թուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչու-թյունը (ադրբեջանցիները) համարել է հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել այն, ինչպես կարողացել է։
Այս օրերին Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին հայկական գրավված տա-րածքներում լծվել է հայկական հետքը վերացնելու գործին։ Մինչ Հայաստանում իշխող վերնախավը խաղաղասիրական մղումներ է դրսևորում թշնամու նկատմամբ և ժողո-վրդին կոչ անում, թե վերջ պետք է տրվի թշնամանքին և խաղաղ պետք է ապրել, թշնա-մին Արցախում հիմնահատակ ավերում է մեր հոգևոր ժառանգությունը՝ եկեղեցիները։
Շուշիի «Կանաչ ժամը» ոչնչացնելուց հետո, թշնամին հիմնահատակ ոչնչացրել է նաև Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ նրանց պիղծ ձեռքերը մի օր էլ Դադիվանքին չեն հասնի: