Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Մեծ-Շուկայի Սբ. Գևորգ Եկեղեցի

Մեծ-Շուկայի մոտ գտնվող Սբ. Գևորգ եկեղե-ցին երևանցիների թաղի ծխական եկեղեցին է եղել: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն վավերագրերից մեկում հիշված է 1818 թ-ից:
Հայտնի է, որ եկեղեցու ծխականները Երևա-նից այդտեղ գաղթել էին 1814 թ. և, քանի որ «հողաշէն և անշուք» եկեղեցու կառուցող-ներն էլ թաղի հայերն են եղել, ուստի, կարելի է ենթադրել, որ նրա շինարարությունն իրա-կանացվել էր 1814-1818 թթ. միջակայքում:
Եկեղեցին, շնորհիվ այնտեղ պահվող Սբ. Գե-վորգի մասունքի, քաղաքաբնակ հայերի շըր-ջանում ուներ նաև ուխտատեղիի համբավ ու նշանակություն:
Սբ. Գևորգ եկեղեցուն վերաբերող նկարա-գրականները հակիրճ են և կցկտուր: Դրան-ցից ուշագրավ է Էմմանուել քահանայի հա-ղորդումը. «Քաղաքի կեդրոնում, առաջաւոր ու բանուկ փողոցի վրա գտնւում է մեր ս. Գէորգ եկեղեցին լինելով շատ ցածլիկ՝ փողոցի կողմից գրեթէ չէ երևում: Այս եկեղեցին, որ իսկապէս ուխտատեղի է, ամենահին եկեղեցու նմանութիւն չունի, որովհետև, ինչպէս պատմում են, սկզբում եղած է մի պարսկի բնակարան, որ ապագայում եկեղեցու է վերածուած...»[1]:
Եկեղեցին ժամանակի ընթացքում կրել է մի շարք նորոգումներ: Դրանցից առաջինը կատարվել է 1849 թ. (25 ռ. 10 կոպ., ծախսվել է եկեղեցու կաթողիկեի նորոգման վրա), մյուսը՝ 1854-ին (տանիքը):
1905 թ. հետո, երբ թուրքերով շրջապատված Երևանցոց թաղի ծխականներն ապա-հովության նկատառումներով փոխադրվել էին քաղաքի աջափնյա հայոց թաղը, Սբ. Գևորգ եկեղեցին մնացել էր անտեր: Ի դեպ, այդ կացությունն շարունակվել է նաև հե-տագայում. «...յընթացս տասը տարուայ, իսկ մնում և քայքայւում անտէրութիւնից» [2]:
1913 թ. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն միացած Երևանցոց թաղի նախկին ծխա-կանները, չհաշտվելով իրենց ուխտատեղի-եկեղեցու ամայի ու անտեր վիճակի հետ, դիմել էին հոգևոր իշխանություններին՝ Սբ. Գևորգ եկեղեցում ծիսակատարություններ անելու նպատակով շենքը նորոգելու թույլտվություն ստանալու ակնկալությամբ: Խնդիրն այն էր, որ նորոգությունը պիտի կատարվեր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հաշվին, քանի որ Երևանցոց թաղի նախկին ծխականների եկամուտները միացված էին դրան: Եվ մինչ հոգևոր իշխանությունը ձգձգում էր պատասխանը, Սբ. Գևորգ եկեղեցու նախկին ծխականներից մեկը՝ Նիկողայոս Աղեքսանդրյան-Ղուկասյանցը, անձնական միջոցների հաշվին 1914 թ. սկսում ու 1915 թ. ավարտում է նորոգումների անհրաժեշտ աշխա-տանքները (ծախսը շուրջ 1500 ռուբ.): Դրանից հետո ակնկալվում էր կատարել եկեղեցու օծման հանդեսը. «Մտադրութիւն կայ առաջիկա Ս. Գէորգայ տօնին «պղծեալ տաճարի» կարգը կատարել եկեղեցում» [3]: Ըստ այդմ, հոգևոր իշխանություններին ոչինչ չէր մը-նում, քան միջնորդել, որպեսզի Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնության և գոհունա-կության կոնդակ հղի Նիկողայոս Աղեքսանդրյան-Ղուկասյանցին՝ որպես խրախույս նրա ազգասիրական ձեռնարկումներին: 1917 թ. օգոստոսի 7-ին Գևորգ կաթողիկոսը Ն. Ղուկասյանցին հղել է հայրապետական կոնդակ:
_______________________
[1] «Նոր-Դար», 1899, N 85, էջ 2:
[2] ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 1582, թ. 2:
[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3458, թ. 6, ֆ. 57, ց. 2, գ. 2018, թ. 4: