top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, «Մենք ենք մեր լեռները»


53 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմ-բերի 1-ին, Ստեփանակերտում տեղա-դրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշար-ձանը:

Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթո-ղի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յու-րի Հակոբյանը: Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային և հայրենասիրական գաղափարների, և խորհըր-դանշում է արցախյան հողի և ժողովրդի կապը: Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ: «Մե՛նք ենք մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր: Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել Եվրատեսիլ-2009 էստրադային երգի մրցույթ-փառատոնի ժամանակ, քանի որ Հայաստանի մասնակցի հոլովակի ժամանակ ցուցադրվել է «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը:

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page