top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Մումթազ Մահալին Թաջ Մահալի կառուցման պատճառ


Մումթազ Մահալի օրիորդական անունը Ար-ջումանադ Բանու Բեգամ է: Եղել է Շահ Ջա-հանի սիրելի կինը։ Մումթազ Մահալը եղել է հայտնի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը։ Տրված անունը նրան տվել է Շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը. այն նշանակում է «պալա-տի զարդ»։

Անջուրամանադը ամուսնացել է կայսեր հետ 1612 թ. մայիսի 10-ին, 19 տարեկան հասա-կում։ Նա ծնել է Շահ Ջահանից 13 երեխա։ 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ Մում-թազ Մահալը մահացել է ամուսնու ռազմական ճամբարում, Շահ Ջահանի վրանում։

Կնոջ մահից հետո Շահ Ջահանը հրամայել է կառուցել մարմարե մեծ դամբարան Ագրայում։ Շինարարությունը տևել է 22 տարի։ Այն ստա-ցել է Թաջ Մահալ՝ Հնդկաստանի մարգարիտ անվանումը։

Թաջ Մահալի շինարարությունը սկսվել է 1632 թվականին։ Կայսերական պալատի փաստաթղթերում ներկայացված է Շահ Ջահանի տառապանքը կնոջ մահվանից հետո և նրանց սիրո պատմությունը, որն էլ ոգեշնչել է ստեղծելու Թաջ Մահալը։

Թաջ Մահալը կառուցվել է պարսպով շրջապատված Ագրա քաղաքից հարավ ընկած տարածքում։ Շահ Ջահանը մահարաջա Ջայ Սինգհին պատկանող այդ տարածքը փոխանակել է Ագրայի կենտրոնում գտնվող մեծ պալատի հետ։ Մոտ 1,2 հա տարածքը փորվել է, հողը փոխվել է ներսփռման նվազեցման նպատակով, գետինը բարձրացվել է 50 մետր գետի ափի մակարդակից։ Դամբարանի տեղակայման տարածքում փորվել են ջրհորներ, որոնք, լցվելով որմնաքարով, ձևավորել են կառույցի հիմքը։ Բամբուկի փոխա-րեն աշխատողները կառուցել են աղյուսե հսկայական լաստակ։ Վերջինս այնքան մեծ է եղել, որ վարպետները գնահատել են, թե այն ապամոնտաժելու համար կպահանջվեն տարիներ։

Թաջ Մահալը կառուցելու համար անհրաժեշտ շինանյութը բերվել է ամբողջ Հնդկաս-տանից և Ասիայից։ Համարվում է, որ ավելի քան հազար փիղ է օգտագործվել շինանյու-թերի տեղափոխման համար։ Կիսաթափանցիկ սպիտակ մարմարը բեվել է Հնդկաս-տանի Ռաջաստան նահանգի Մակրանա քաղաքից, հասպիսը՝ Փանջաբից, նեֆրիտն ու բյուրեղապակին՝ Չինաստանից։ Փիրուզը բերվել է Տիբեթից, լաջվարդը՝ Աֆղանստանից, շափյուղան՝ Շրի Լանկայից, իսկ սարդիոնը՝ Արաբիայից։ Ընդհանուր առմամբ քսանութ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր են ներդրվագվել սպիտակ մարմարի մեջ։

Ըստ ավանդության՝ Շահ Ջահանը հայտարարել է, թե յուրաքանչյուր ոք կարող է լաս-տակից վերցնել և իրեն պահել այնքան աղյուս, որքան ցանկանում է, և արդյունքում գյուղացիներն այն քանդել են մեկ գիշերվա ընթացքում։ Մարմարի և այլ շինանյութերի՝ շինհրապարակ տեղափոխման համար կառուցվել է 15 կմ երկարությամբ թեք հարթու-թյուն, և քսան կամ երեսուն ցուլեր քաշել են քարակտորները հատուկ սայլերով։ Քարակտորներն անհրաժեշտ բարձրության հասցնելու համար օգտագործվել է բարդ կառուցվածք ունեցող փայտե ճախրանվակային համակարգ։ Շինարարության համար անհրաժեշտ ջուրը վերցվել է գետից պարանների և անասունների ուժի օգտագործմամբ, լցվել մեծ շտեմարանի մեջ, որտեղից այն անցել է երեք հարակից բաքեր, որոնցից էլ խողովակներով մատակարարվել է ամբողջ համալիրին։

Դամբարանի կառուցումն ավարտվել է 1643 թվականին, իսկ այգին ու շրջակա կառույց-ները՝ մինարեները, մզկիթը, ջավաբն ու մուտքը, վերջնական տեսքի են բերվել շուրջ տասը տարի անց։ Համալիրի կառուցման համար ծախսվել է շուրջ 32 մլն հնդկական ռուփի, ինչը մեր օրերում կազմում է շուրջ 52,8 միլիարդ ռուփի ($827 մլն)։

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում