• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Ոզնիները,,,


Ոզնիները մանր ու միջին մեծության կենդանիներ են: Մեծամասնության թա-թերը հնգամատ են՝ լավ զարգացած ճանկերով: Ականջները մեծ են կամ թե-րաճ, որոշ տեսակների դունչը ձգված է, կնճիթաձև, շարժունակ: Ատամները թույլ են տարբերակված: Ոզնին ասես գլորվում է գետնի վրայով` իր շարժուն քթով հոտոտելով այն ամենը, ինչ կարելի է ուտել՝ միջատներ ու նրանց թրթուրները, խխունջներ և այլ փափկամարմիններ: Ուտում է նաև սնկեր, հատապտուղներ, խոտ, երբեմն էլ՝ գորտեր, մկներ՝ քանդելով վերջիններիս բները: Ոզնու տեսողությունը թույլ չէ, բայց նրա գլխավոր կողմնորոշիչը քիթն է: Ոզնին գիշերային կյանք է վարում և՜ բնության մեջ, և՜ բնակարանում:

Ոզնիներին բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը: Հասուն ոզնին ունենում է 2–4 սմ երկարությամբ և 1 մմ հաստությամբ մինչև 16 հզ. փուշ: Մերկ ձեռքերով նրան չես բռնի, իսկույն կծկվում, փշե գունդ է դառնում, դրա համար էլ կենդանիների մեծա-մասնությունը գերադասում է ոզնիներին հանգիստ թողնել: Սակայն ոզնիները հեշտութ-յամբ ընտելացվում են, դադարում են կծկվել, և ահա այդ ժամանակ կարելի է տեսնել ճակատին ցցված կարճ մազերի տակից նայող հետաքրքրասեր աչքերն ու փայլուն քթով երկար դնչիկը: Ոզնու կենդանի զանգվածը հասնում է 1 կգ-ի, երկարությունը՝ 30 սմ-ի: Նրա նորածին ձագերը փափուկ են, չծակող, կույր ու անօգնական և կշռում են ընդա-մենը 12–25 գ: Ծնվելուց 2 շաբաթ անց նրանց աչքերը բացվում են: Այդ ընթացքում փշերն արդեն կոշտացած են լինում՝ գունավորված մուգ ու բաց երանգների զոլերով: Մինչև 2 ամսական դառնալը նրանք «զբոսնում են» մոր հետ: 3–4-շաբաթական ձագերը կարող են արդեն ինքնուրույն սնվել:

Աշնանը ոզնին մի մեկուսի տեղ չոր տերևներ ու խոտ է հավաքում և ամբողջ ձմեռ կծիկ դարձած քնում. այդ ընթացքում նրա մարմնի ջերմաստիճանը երբեմն իջնում է մինչև 6 օC: Բայց խիստ սառնամանիքներին ոզնին ստիպված է լինում արթնանալ և «տաքա-նալ»` ծախսելով աշնանից կուտակած ճարպի պաշարը: Այդ պատճառով էլ սառնամա-նիքները ոզնու համար սարսափելի չեն:

Ոզնիները շատ օգտակար են. ոչնչացնում են վնասակար միջատներին և դաշտա-մկներին: Այն տանը, որտեղ ոզնի կա, մկներ չեն լինում: Ուստի նրանց պետք է պաշտ-պանել: 

6 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now