• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Որոտան (Բարգուշատ) գետ


Որոտան (Բարգուշատ) գետը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքսի մեջ: Երկարությու-նը 178 կմ է, ավազանը՝ 5650 ք.կմ: Լեռ-նային գետ է, հոսում է կոր կանիոնով: Անկումը 1 կմ-ի վրա 16 մ է:

Խոշոր վտակներն են՝ Սիսիան, Լեռնա-շեն, Գորիս, Հակառի: Գետը ունի խառը սնում (50%-ը ստորգետնյա ջրեր): Ռեժիմը անկայուն է. հորդանում է գարնանն ու ամռան սկզբին (հոսքի ավելի քան 60%-ը): Տարեկան միջին ծախսը 21,5 խ.մ/վ է, տարեկան հոսքը՝ 680 մլն խ.մ: Ձմռանը որոշ հատվածներում սառցակալում է: Գետը սղինատար է, ջրերը՝ լավորակ:

Որոտանի վրա են Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի և Շամբի ջրամբարները: Կա-ռուցված է ՀԷԿ-երի կասկադ (Տաթևի, Շամբի, Սպանդարյանի և այլն):

Որոտան գետի մերձափյա տարածքում գտնվում են բազմաթիվ դիտարժան վայրեր՝ Տաթևի վանքը, Տաթևի Մեծ Անապատը, Որոտնաբերդը, Որոտնավանքը, Սիսավանը Սիսիան քաղաքում, Աղիտուն, ինչպես նաև այնպիսի բնության հրաշքներ, ինչպիսին են Սատանի կամուրջն ու Շաքիի ջրվեժը:

Սատանի կամուրջը, տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանա-պարհը:

Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր (ստալակտիտներ): Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:

Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր տեղամասերից, Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլ-շևիկներին, որոնք փորձում էին առգրավել հայոց պատմական հողերը:

Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Բարձրությունը 18 մ է: Ջրի հիմնական մասը օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրոկայանում:

Շաքի գյուղում և շրջակայքում պահպանվել են Շաքի վանքի ավերակները, մատուռ և խաչքար: Շաքիի ջրվեժից ոչ հեռու գտնվում է «Պոռտաքար» կոչվող հետաքրքիր քարը: