top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Ուիլյամ Շեքսպիրը ծնվել և մահացել է նույն օրը


Ուիլյամ Շեքսպիրը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին, 52 տարեկան հասակում։ Նա մա-հացել է իր կտակն ստորագրելուց մեկ ամիս չանցած, իսկ այդ փաստաթուղթը նա սկսել էր իրեն նկարագրելով որպես «կատարյալ առողջ» վիճակում գտնվող։ Ներկայում չկա մի աղբյուր, որը բացատրի, թե ինչից կամ ինչպես է նա մահացել։ Կես դար անց Ստրատֆորդի ծխական քահանա Ջոն Ուարդն իր նոթատետրում գրել է․ «Շեքսպիրը, Դրեյթոնն ու Բեն Ջոնսոնն ունեցած ուրախ հանդիպում, և հավանաբար նա շատ էր խմել, որովհետև Շեքսպիրը մահացավ տենդից, որ այնտեղ էր վարակվել» (անգլ.՝ «Shakespeare, Drayton, and Ben Jonson had a merry meeting and, it seems, drank too hard, for Shakespeare died of a fever there contracted»), ինչն անհնար չէ, որովհետև Շեքսպիրը ծանոթ է եղել Ջոնսոնի ու Դրեյթոնի հետ։ Շեքսպիրին նվիրված ձոներից մեկը վերաբերում է նրա հանկարծակի մահվանը․ «We wondered, Shakespeare, that thou went'st so soon / From the world's stage to the grave's tiring room» (բառացի՝ «Մենք զարմացած ենք, Շեքսպիր, որ դու հեռացար այդքան արագ / Աշխարհի բեմից գերեզմանի զգեստարան-սենյակը»)։

Շեքսպիրը թաղվել է Սուրբ Երրորդության եկեղեցում իր մահվանից երկու օր անց։ Նրա շիրմաքարին փորագրված է էպիտաֆիա, որը անեծքով արգելում է շարժել նրա ոսկոր-ները, ինչից հնարավորինց խուսափել են 2008 թվականին եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ․

Good frend for Iesvs sake forbeare, To digg the dvst encloased heare. Bleste be man spares thes stones, And cvrst be he moves my bones.

Թարգմանաբար՝ «Բարի ընկեր, հանուն Հիսուսի, զերծ մնա փորելուց աճյունը, որ ամ-փոփված է այստեղ։ Թող օրհնվի այն մարդը, որ խնայում է այս քարերը, և անիծված լինի նա, ով կշարժի իմ ոսկորները»։

1623 թվականից քիչ առաջ հյուսիսային պատի վրա տեղադրվել է գերեզմանաքար-հուշարձան, որը պատկերում է Շեքսպիրին ստեղծագործելու ժամանակ։ Դրա էպիտաֆ-իայում Շեքսպիրը համեմատվում է Պիլոսի թագավոր Նեստորի, Սոկրատեսի և Վեր-գիլիոսի հետ։ 1623 թվականին, երբ հրատարակվել է Առաջին ֆոլիոն, հրապարակվել է Մարտին Դրուշաութի հեղինակած փորագրանկարը։

Շեքսպիրի հիշատակը հավերժացվել է աշխարհի տարբեր երկրներում ստեղծված բազ-մաթիվ հուշարձաններում ու քանդակներում, որոնց թվում են շիրմաքարերը Սաութվար-քի տաճարում և Ուեստմինստերյան աբբայության Պոետների անկյունում։

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page