top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Պատմամշակութային հուշարձանների վիճակը Արևմտյան Հայաստանում


Տեկորի տաճար – Գտնվում է Կարսի մարզի Կաղզվանի օկրուգում: Կառուցվել է 5-րդ դարի 2-րդ կեսին իշխան Սահակ Կամսարականի նախաձեռնությամբ:

Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ 1915 թ., Երիտթուրքերի կառավարու-թյունը նախ զավթած հայկական 6 նա-հանգները (Վան, Բաղեշ, Կարին, Խար-բերդ, Սեբաստիա, Տիգրանակերտ) թուրքական պետության կազմում ամ-րագրելու նպատակով ողջ երկրամասում իսպառ բնաջնջում է բնիկներին, ապա 1920 թ. հոկտեմբերին հարձակվում 1918 թ.-ից անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության վրա և նվաճում նորանկախ երկրի արևմտյան շրջանները, մասնավորապես Կարսի մարզը և նույնիսկ օսմանյան պետության զավթումների բարձրակետում երբևէ թուրքերի ձեռքը չընկած Սուրմալուի գավառը:

Օգտվելով Հայաստանի համար ստեղծված քաղաքական ծանր կացությունից՝ հանրա-պետության հյուսիսային և արևելյան որոշ շրջաններ էլ զավթում են թուրքերին դաշ-նակցած Վրաստանն ու Ադրբեջանը: Այսպիսով, 1920 թ. նոյեմբերից խորհրդայնացած Հայաստանը և 1991 թ. ծնունդ առած նրա իրավահաջորդ ներկայիս Հայաստանի Հան-րապետությունն իր սահմաններում ներառում է հայոց հայրենիքի շուրջ 1/10-րդ մասը միայն, իսկ մնացածը զավթված և բռնակցված է մնում հարևան պետություններին:

Ի հետևանք այս ամենի՝ հայկական պատմական հուշարձանների մեծագույն մասն էլ ինքնաբերաբար գտնվում է ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

Անցած 8-9 տասնամյակների ընթացքում (1920 թ.-ից ի վեր) Հայաստանի հարևան պետությունները (Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան) հայկական պատմական հու-շարձանների պահպանության հարցում դրսևորել են տարբեր մոտեցումներ: Բացառու-թյամբ Իրանի՝ Հայաստանի Հանրապետության մյուս երեք հարևանների տարածքնե-րում հայկական պատմական հուշարձանները ոչ միայն ենթակա չեն եղել պահպանու-թյան, այլև ծրագրված և միտումնավոր ոչնչացվել են:

Միանգամայն ակներև է, որ ցեղասպանության միջոցով Արևմտյան Հայաստանը բնիկ-ներից պարպելուց հետո թուրքական իշխանությունները լծվել են բնիկներից ավանդված նյութական մշակույթի հուշարձաններն անհետացնելու գործին:

Այսպիսով, հազարամյակների ընթացքում ստեղծված և իրավամբ համամարդկային քա-ղաքակրթության անքակտելի արժեք համարվող հայկական պատմական բազմահազար հուշարձաններ թուրքական իշխանությունների մոլագարությամբ ջնջվեցին հողի երե-սից:

Հատկանշական է, որ ջարդարարության առաջնային թիրախ էին ընտրվում հատկապես այն հուշարձանները, որոնք իրենց գոյությամբ առավել ցայտուն էին մատնանշում բնիկ-ների ներկայությունը թեկուզ երբեմնի իրենց պատմական հայրենիքում: Այս պատճառով առաջնահերթորեն ոչնչացվում են հայ մշակույթի քրիստոնեական շերտի բաղկացուցիչ մաս կազմող վանքերն ու եկեղեցիները, բազմահազար արձանագիր տապանաքարերով և խաչքարերով հարուստ հայկական գերեզմանոցները: Մինչդեռ հայկական կամուրջնե-րից ու աղբյուրներից, բնակելի կամ հասարակական կառույցներից անհետացվում են գլխավորապես հայերեն շինարարական արձանագրությունները, քանի որ այդ կերպ հնարավոր և թույլատրելի է նկատվում դրանց շահագործումն ու յուրացումը:

1928 թ.-ից Արևմտյան Հայաստանում զանգվածաբար անվանափոխության են ենթարկ-վում նաև բնակավայրերի և աշխարհագրական բնիկ հայկական տեղանունները:

1940-60-ական թվականներին հայկական հուշարձաններն Արևմտյան Հայաստանում ոչնչացվում են նաև երկրի զինուժի կողմից: Դրանցից շատերը, զինավարժությունների ժամանակ իբրև թիրախ, պայթեցվել են, իսկ սրբատաշ քարերն օգտագործվել որպես շինանյութ ավելի հաճախ զորանոցների կառուցման ժամանակ: Մինչդեռ կանգուն մնա-ցածները ցայժմ ծառայում են որպես գոմ, պահեստ, նույնիսկ բբանտ, որոշ դեպքերում էլ վերածվում են մզկիթի կամ էլ հայտարարվում «սելջուկյան ճարտարապետության» նը-մուշներ:

Հայկական եկեղեցիների ավերումը թուրքական իշխանությունները հաճախ պատճառա-բանում են այս գոտում տեղի ունեցող երկրաշարժերով: Սակայն ինչպե՞ս են այդ երկրա-շարժերն ընտրություն կատարում՝ միևնույն ժամանակ չավերելով սելջուկյան ոչ մի հու-շարձան...

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ 1915 թ.-ից հետո կանգուն մնացած 913 շինու-թյուններից 1974 թ. դրությամբ 464-ը իսպառ անհետացվել էր, 252-ը՝ վերածվել փլա-տակների, իսկ 197-ը վերականգնման լուրջ կարիք ուներ: Հակառակ Թուրքիայում ըն-դունված պատմական հուշարձանների պահպանության ու վերականգնման օրենքի գո-յության՝ մինչև 1990-ական թվականների վերջերը ոչ մի հուշարձան չի վերականգնվել: Վերջին տարիներին ավելի նենգափոխման և յուրացման ծրագիր իրականացնելով՝ իշ-խանությունները սկսել են Անիում Տիգրան Հոնենց եկեղեցու, զինանշանի, պարիսպ-ների, բնակելի թաղամասերի և առևտրական շարքերի, Կարսի Առաքելոց եկեղեցու, Աղթամարի Սբ. Խաչ վանքի վերականգնման աշխատանքները: Թվարկվածների շար-քում վերջինս միակ դրական բացառությունն է՝ շնորհիվ մասնագիտական բարեխիղճ վերահսկողությունն իրականացրած ճարտարապետ Զաքարիա Միրդանօղլու:

Այն բանաձևից, որ ցեղասպանությունն էթնիկական կամ կրոնական խմբի ոչ միայն ֆիզիկական, այլև նրա մշակույթի ոչնչացումն է, հետևում է, որ հայերի նկատմամբ իրա-կանացված ցեղասպանությունը թուրքական իշխանությունները գործադրել են նաև 1915 թ.-ից հետո և, ըստ էության, շարունակում են գործադրել ցայժմ: Կեցվածք, որը միանգամայն անհարիր և դատապարտելի է միջազգային կազմակերպությունների, ինչ-պես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՈՄՈՍ-ի անդամ և եվրոպական ընտանիքի մաս կազմելուն հավակնող պետության համար:

Ժամանակակից Թուրքիայում ցեղասպանության ժխտումը դարձել է պետական քա-ղաքականություն: Այդ նպատակով ստեղծված և կառավարությունից հատուկ հովանա-վորվող կազմակերպությունները զբաղվում են հայ ժողովրդի պատմությունը խեղա-թյուրող բազմաթիվ գրքերի բազմալեզու հրատարակությամբ, տարածմամբ և քարոզչու-թյամբ:

Այսպիսով, հայ մշակույթի նկատմամբ իրագործված և տակավին գործադրության մեջ գտնվող եղեռնը հետապնդում է երկու գլխավոր նպատակ՝ նախ ապացուցել, որ Արևմտյան Հայաստանը երբեք հայերի բնօրրանը չի եղել, և երկրորդ՝ Թուրքիայում հայերի ցեղասպանություն տեղի չի ունեցել:

___________________________________

Նյութի աղբյուր՝ Վարձք N 2, հուլիս-նոյեմբեր 2010:

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page